Վատ սովորություններն ու դրանց ազդեցությունները մարդկանց կյանքի վրա․ հանդիպում աշակերտների հետ
Մեր մանկական հոգեբան Անի Սարգսյանը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում ուսուցողական և ինտերակտիվ օնլայն հանդիպում անցկացրեց Երևանի 122, 129, 199 դպրոցների աշակերտների հետ։ Թեման վատ սովորություններն էին և դրանց ազդեցությունները մարդկանց կյանքի վրա։
Այս մշտարդի թեման մեծ հետաքրքություն ու հարցեր առաջացրին աշակերտների շրջանում, բոլորը սիրով լսում էին և պարբերաբար գրագետ լրացումներ անում։ Լիահույս ենք, որ դպրոցականներն այս հանդիպումից հետո ավելի իրազեկ են և կարող են իրենց ստացած գիտելիքներն օգտագործել՝ իրազեկելու իրենց շրջապատին։