«Ինչի՞ց է վախենում աուտիզմ ունեցող երեխան» սեմինար

Սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 13:00, տեղի ունեցավ «Ինչի՞ց է վախենում աուտիզմ ունեցող երեխան (I դասարանի ադապտացիա)» սեմինարը, որը վարսւմ էր հատուկ հոգեբան Արթուր Գևորգյանը։
Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով թեմայի նկատմամբ դրսևորված մեծ հետաքրքրությունը, հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00, սեմինարը կրկնում ենք !!!
Կարող եք գրանցվել՝ զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:

Սեմինարը հետաքրքիր և օգտակար կարող է լինել ուսանողների, դայակների, ծնողների, ոլորտով հետաքրքրվողների համար:
Թեմայի շրջանակներում կքննարկվեն մի շարք առանցքային հարցեր՝
1. Ի՞նչ է աուտիզմը
2. Աուտիզմ ունեցող երեխաների վախերի առանձնահատկությունները
3. I դասարանի ադապտացիայի ընթացքի յուրահատկությունը՝
• Նախապատրաստական շրջան
• Բուն ադապտացիոն փուլ
• Աշխատանքի փոխանցում:

Հոգեբանական ակումբին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են: Անհրաժեշտ է նախնական գրանցում:
Հասցե՝ Մաշտոցի 40:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.