Անվճար հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական ծառայություններ
Հարգելի՛ հայրենակիցներ,
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, Բելգիայից ժամանած մասնագետ Սիլվա Սաղաթելյանի հետ համատեղ, օգոստոսի 24-ին, 31-ին և սեպտեմբերի 6-ին տրամադրում է ԱՆՎՃԱՐ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական ծառայություններ՝
.պատերազմի ժամանակ զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին,
.պատերազմի մասնակիցներին, պատերազմը վերապրածներին, վիրավորում ստացած անձանց և նրանց ընտանիքներին,
.պատերազմական գոտու բնակավայրերից տարհանված ընտանիքներին: Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է առկա տարբերակով։
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ (+374 10 ) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14, (055) 58 18 14։