Կյանքի հմտությունների ուսուցման կարևորությունը
Մանկությունը, դեռահասությունը ճգնաժամային շրջան են տարբեր հոգեբանական խնդիրների և սոցիալական խոցելիության զարգացման համար 



Այս ժամանակահատվածում երեխաները բախվում են կարևոր փոփոխությունների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բոլոր հարթություններում, արդյունքում ավելի խոցելի են, քան ցանկացած այլ տարիքում։ Նրանք ավելի արդյունավետ և հարմարվողական հաղթահարման հմտությունների կարիք ունեն: 

Այսօրվա սոցիալ մշակութային խորը և արագ փոփոխությունները երեխաներին ու դեռահասներին կանգնեցրել են տարբեր և շատ ավելի բարդ մարտահրավերների առաջ, և դա այն դեպքում, երբ նրանք չունեն այդ փոփոխություններին դիմակայելու և հարմարվելու, դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ հմտություններ: Հետևաբար, երեխաների եւ դեռահասների հոգե-սոցիալական առողջությունը կախված է մի շարք հմտությունների և կարողությունների ուսուցումից, որոնք օգնում են նրանց արդյունավետորեն հաղթահարել զարգացման շրջանի տարբեր խմորումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ապահովել առօրյա կյանքում նրանց օգնելու և հարմարվելու միջոցներ: Նրանց սովորեցնել ընդունել իրենց պարտականությունները, սոցիալական դերը, արդյունավետ գործել ներանձնային և միջանձնային հարբերություններում: 



