«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է.
- Բժշկա-հոգեբանական անհատական և ընտանեկան խորհրդատվություն
- Կլինիկական նույնականացում (դիֆֆերենցիալ ախտորոշում) և հոգեթերապիա հետևյալ դեպքերում՝
– նևրոտիկ վիճակներ և օրգանիզմի վրա դրանց հետևանքներ
– սահմանային վիճակների խանգարումներ (փսիխոպաթիա, բնավորության շեշտվածություն, հարմարվողականության և վարքի խանգարումներ)
– տագնապային խանգարումներ, կպչուն վախեր, դեպրեսիա
– հոգեսոմատիկ խանգարումների ( հիպերտոնիա, բրոնխիալ ասթմա, 12- մատնյա աղու և ստամոքսի խոց, հիպերվինտիլիացիոն համախտանիշ, գլխացավեր, լարվածություն, միգրեն, մկանային լարվածություն և այլն ),
– հետսթրեսային վիճակներ և դրանց հետևանքներ, ինչպես նաև դիսոցիատիվ խանգարումների բուժում :
- Հոգեֆիզիոլոգիական ծրագրավորվող ինքնակարգավորման մեթոդի ուսուցում («Բանալի» մեթոդ ), ինչպես թրեյնինգային ձևաչափով, այպես ել անհատական: Մեթոդի յուրահատկություններն են՝ պարզությունն ու ուսուցման արագությունը, անհատի համար ցանկալի հոգեհուզական և հոգեֆիզիոլոգիական վիճակի ինքնակամ (գիտակցված) ծրագրավորումը :
- Ինքնակարգավորման հմտությունների ուսուցում՝ համակարգչային կենսաբանական հետադարձ կապի օգնությամբ (Bio-feedback): Ուսուցումը իրականացվում է միայն անհատական :
Պրակտիկ հոգեթերապիայի ոլորտում ունի 32 տարվա աշխատանքային փորձ, իսկ գիտահետազոտական գործունեության՝ 17 տարվա փորձ: Մանկավարժական գործունեությամբ զբաղվում է 8 տարուց ավելի: Հանդիսանում է «Բանալի» և համակարգչային կենսաբանական հետադարձ կապի (Bio-feedback) մեթոդների մշակողներից մեկը: Ունի հայտնագործության հեղինակային իրավունքի վկայագիր: Կազմակերպել և ղեկավարել է երկու գիտահետազոտական և պրակտիկ լաբարատորիաներ, որոնք զբաղվել են հոգեթերապիայում նոր, ոչ դեղորայքային մեթոդների մշակմամբ: Ներկայումս դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության ամբիոնում՝ որպես դոցենտ:
Ունի ավելի քան 40 գիտական հրապարակումներ նեյրոֆիզիոլոգիայի , հոգեֆիզիոլոգիայի, հոգեթերապիայի, հոգեբուժության, ռազմական և պրոֆիլակտիկ բժշկության ոլորտներում:
Մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության՝ բժիշկների մոտ մասնագիտական այրման համախտանիշի առանձնահատկությունների բացահայտման և նկարագման ծրագրին (ՀՀ, 2013 թ.):
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1981 թ. | պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն բժշկական գիտությունների թեկնածուի կոչման համար: Թեմա՝ «Դիմային ներվի կորիզի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը»: |
1967-1973 թթ. | ռուսական բաժնի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետի ուսանող Եր.ՊԲԻ |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012-թ.-ից մինչ այսօր | դասավանդում է Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի հոգեբանության ամբիոնում ( դոցենտ) |
2010 թ.-ից մինչ այսօր | «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն, բժիշկ-հոգեթերապևտ |
2005-2010 թթ. | դասավանդել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան հոգեթերապիայի ամբիոնում (դոցենտ) |
2002-2005 թթ. | լիցենզավորված բժիշկ-հոգեթերապևտ, անհատական աշխատանքային գործունեություն |
1987-2002 թթ. | բժիշկ-հոգեթերապևտ, №17 պոլիկլինիկայի հոգեթերապևտիկ սենյակի ղեկավար |
1985-1987 թթ. | բուժական- վերականգնողական բաժանմունքի բժիշկ- հոգեթերապևտ, Ղազախստանի հանրապետական հիվանդանոցի՝ նևրոզների և այլ սահմանային վիճակների թերապիայում նոր մեթոդների ներդրման գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար: |
1983 -1985 թթ. | Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության արդյունաբերական հոգեֆիզիոլոգիայի բաժնի լաբարատորիայի ղեկավար(ԱՄ «Պոզիստոր», ք. Աբովյան) |
1975-1983 թթ. | ՀԽՍՀ ԳԱԱ –ի Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող |
1973-1975 թթ. | Բժիշկ-օրդինատոր Մասիսի շրջանային հիվանդանոցում |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2013 թ.-ից մինչ այսօր | Համառուսական արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ОППЛ) հայկական(տարածաշրջանային) բաժանմունքի առաջին տեղակալ |
2011 թ-ից մինչ այսօր | Համառուսական արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ОППЛ) իրական անդամ |
2012 թ.-ից մինչ այսօր | Համառուսական արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ОППЛ) տարածաշրջանային սերտիֆիկացված դասախոս : |
1985 թ-ից մինչ այսօր | նյարդաբանների, հոգեբույժների և հոգեթերապևտների հայկական միության անդամ |
1975 թ. | հայկական ֆիզիոլոգների միության անդամ |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2013 թ. | Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի ամենամյա գիտական նստաշրջան |
2013 թ. | «Տեսական և կիրառական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները» 4-րդ միջազգային գիտաժողով |
2011 թ. | «Տեսական եւ կիրառական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները» 3-րդ միջազգային գիտաժողով |
1986 թ. | զեկույց նյարդաբանների, հոգեբույժների և հոգեթերապևտների հայկական միությունում՝ «ժամանակակից համակարգչային մեթոդները թաքնված դեպրեսիաների գործիքային ախտորոշման մեջ» |
1981 թ. | Նեյրոֆիզիոլոգիայի 8-րդ միջազգային գիտաժողով (ք.Բուդապեշտ) |
1979 թ. | Միջազգային սիմպոզիում՝ նվիրված Ի. Սեչենովի 100-ամյակին (ք.Մոսկվա) |
ԲԺՇԿԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
1983 թ. նյարդաբանի որակավորում (ք.Երևան )
1985 թ. հոգեբույժի որակավորում (ք.Երևան)
1985 թ. ասեղնաբույժի որակավորում( ք.Կազան)
1986 թ. հոգեթերապևտի որակավորում (ք.Մոսկվա)
1986 թ. ասեղնաբույժի որակավորում (ք.Լենինգրադ)