The final meeting of the training

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԹՐԵՅՆԻՆԳԻ վերջին հանդիպումը: 48 ժամ տևողությամբ թրեյնինգի ավարտին բոլոր մասնակիցները «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից ստացան երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայականներ:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝

  • Արտ-թերապիայի տեսակներին և առանձնահատկություններին
  • Նկարի միջոցով ախտորոշման եղանակներին
  • Մետաֆորիկ ինքնադիմանկարի տեխնիկաներին և տրամադրության արտ-թերապևտիկ վարժություններին
  • Ստեղծագործական ակտիվացման մեթոդներին և արվեստի միջոցով ինքնարտահայտման միջոցներին

Շուտով կմեկնարկի արտ-թերապիայի թրեյնինգային ցիկլի 2-րդ փուլը՝ «ԽՈՐՔԱՅԻՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ՀԵՏ ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ» թրեյնինգը: Ցանկացողները կարող են զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն և գրանցվել:

« of 2 »

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.