Կոգնիտիվ վարքաբանական թերապիան ուշադրության պակասի/ գերակտիվության խանգարում (ADHD) ունեցող երեխաների եվ դեռահասների հետ աշխատանքում /Տեսագործնական դասընթաց/
/Տեսագործնական դասընթաց/
Ուշադրության պակասի/ գերակտիվության խանգարումը (ՈւՊԳԽ) (ADHD) երկարատև խնդիր է, որը հանգեցնում է կենտրոնացման և ազդակների վերահսկողության խանգարման: Այն կարող է ազդել երեխայի ուսման և սոցիալական փոխազդեցությունների վրա, ինչպես նաև մեծ ազդեցություն ունենալ ընտանիքի գործունեության վրա:
Հոգեբանները կարող են օգնել այս երեխաներին կառավարել իրենց ուշադրության պակասի և գերակտիվության (ADHD) ախտանիշները՝ օգտագործելով Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաներ, ինչպես նաև տնային և դասարանային մի շարք ռազմավարություններ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես վերջիններս կիրառել ՈւՊԳԽ (ADHD) ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացը ներառում է՝
- Ինչպե՞ս ախտորոշել ՈՒՊԳԽ (ADHD)-ն երեխաների և դեռահասների մոտ՝ ըստ DSM 5T
- Ուշադրության պակասի Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ-ի հետ աշխատանքում։
- Գերակտիվության/ իմպուլսի վերահսկում Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ (ADHD)-ի հետ աշխատանքում։
- Ծնողների դերը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ (ADHD)-ն բուժելու գործընթացքում։
Դասընթացավար կլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասեան
- Դասընթացի տևողությունը 12 ժամ, 4 պարապմունք, յուրաքանչյուրը՝ 3 ժամ
- Շաբաթական՝ 2 հանդիպում (հինգշաբթի և ուրբաթ)
- Ժամը՝ 17։30
- Դասընթացի օրերը՝ մարտի 5,6, 12, 13
- Ձևաչափը՝ առկա և օնլայն
- Արժեքը՝ 50․000 դր․
Ո՞ւմ համար է այս դասընթացը
Երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների, ովքեր ցանկանում են բարելավել իրենց որակավորումը և աշխատանքի որակը
Դասընաթացի ավարտին տրվում է երկլեզու վկայական
Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/tchaNT9N1YdE3Tsf9