Հայտարարություններ

Կոգնիտիվ վարքաբանական թերապիան ուշադրության պակասի/ գերակտիվության խանգարում (ADHD) ունեցող երեխաների եվ դեռահասների հետ աշխատանքում /Տեսագործնական դասընթաց/

/Տեսագործնական դասընթաց/

Ուշադրության պակասի/ գերակտիվության խանգարումը (ՈւՊԳԽ) (ADHD) երկարատև խնդիր է, որը հանգեցնում է կենտրոնացման և ազդակների վերահսկողության խանգարման: Այն կարող է ազդել  երեխայի ուսման և սոցիալական փոխազդեցությունների վրա, ինչպես նաև մեծ ազդեցություն ունենալ ընտանիքի գործունեության վրա:

Հոգեբանները կարող են օգնել այս երեխաներին կառավարել իրենց ուշադրության պակասի և գերակտիվության (ADHD) ախտանիշները՝ օգտագործելով Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաներ, ինչպես նաև տնային և դասարանային մի շարք ռազմավարություններ։

Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես վերջիններս կիրառել ՈւՊԳԽ (ADHD)  ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքում:

Դասընթացը ներառում է՝

  • Ինչպե՞ս ախտորոշել ՈՒՊԳԽ (ADHD)-ն երեխաների և դեռահասների մոտ՝ ըստ DSM 5T
  • Ուշադրության պակասի Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ-ի հետ աշխատանքում։
  • Գերակտիվության/ իմպուլսի վերահսկում Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ (ADHD)-ի հետ աշխատանքում։
  • Ծնողների դերը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ (ADHD)-ն բուժելու գործընթացքում։

 Դասընթացավար կլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասեան


  • Դասընթացի տևողությունը 12 ժամ, 4 պարապմունք, յուրաքանչյուրը՝ 3 ժամ
  • Շաբաթական՝ 2 հանդիպում (հինգշաբթի և ուրբաթ)
  • Ժամը՝ 17։30
  • Դասընթացի օրերը՝ մարտի 5,6, 12, 13
  • Ձևաչափը՝ առկա և օնլայն
  • Արժեքը՝ 50․000 դր․

Ո՞ւմ համար է այս դասընթացը
Երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների, ովքեր ցանկանում են բարելավել իրենց որակավորումը և աշխատանքի որակը


Դասընաթացի ավարտին տրվում է երկլեզու վկայական

Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/tchaNT9N1YdE3Tsf9

Փորձաքննություն

Համագործակցելով մասնագիտացված հոգեբուժական հաստատությունների և լիցենզավորված հոգեբույժների հետ «Այգ» հոգեբանական կենտրոնում իրականացվում է`

  • Դատահոգեբանական փորձաքննություն /վարչական, քաղաքացիական և քրեական գործերով փորձաքննություն/
  • Համալիր դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն,
  • Կողմերի պահանջով մասնագիտական կարծիքի տրամադրում (հոգեբան, հոգեբույժ),  անհրաժեշտության դեպքում դատավարական գործընթացում մասնագետի ներկայության ապահովում:
  • Իրավապահ մարմիններում աշխատողների, փաստաբանների, դատական գործի կողմերի և գործին առընչվող այլ շահագրգիռ անձանց համար հոգեկան առողջության ոլորտին վերաբերվող հարցերով մասնագետի խորհրդատվություն։

Փորձաքննության ընթացքում գնահատվում է՝

  • Անձի՝ իր գործողությունների բնույթը և նշանակությունը գիտակցելու կարողությունը,
  • Իրադարձությունները ճիշտ ընկալելու, վերհիշելու և վերարտադրելու կարողությունը,
  • անձնային և անհատական-հոգեբանական առանձնահատկությունները (հուզական կայունություն, իմպուլսիվություն, ներշնչվողականություն և այլն ),
  • հոգեկան կամ հոգեբանական վիճակի ազդեցությունը վարքի վրա,
  • տրավմատիկ փորձի առկայությունը և դրա հետևանքները և այլն։

 Փորձաքննությունն ապահովում է մասնագիտական անկախ և գիտականորեն հիմնավորված եզրակացություն, որը կարող է էական նշանակություն ունենալ անաչառ որոշում կայացնելու հարցում։

Հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունը օգնում է՝

✔ հաստատել կամ բացառել հոգեկան խանգարումը,
✔ գնահատել պատասխանատվության ունակությունը,
✔ հասկանալ կոնֆլիկտային կամ բռնության դեպքերի հոգեբանական կողմերը,
✔ գնահատել երեխայի և ծնողի փոխհարաբերությունների հոգեբանական ռիսկերը,
✔ աջակցել դատարանին և կողմերին օբյեկտիվ որոշում կայացնելու գործում։

Հոգեբուժական փորձաքննությունը կատարվում Է քաղաքացիական և քրեական գործերով,

Քրեական գործերով կատարվում են՝

ա/ մեղադրյալի՝ արարքի նկատմամբ մեղսունակությունը որոշելու, սոցիալական վտանգավորությունը գնահատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի անհրաժեշտությունը և դրա տեսակը որոշելու նպատակով:

բ/ Տուժողների և վկաների դեպքում՝ ցուցմունք տալու ունակությունը, քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու կարողությունը և քրեադատավարական գործունակությունը որոշելու նպատակով:

Քաղաքացիական գործերով՝

ա/ Անձին անգործունակ /գործունակ ճանաչելու պահանջով գործերի դեպքում  փորձաքննություններն իրականացվում են անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողությունը որոշելու համար:

բ/ Գործարքն անվավեր ճանաչելու պահանջով գործերի դեպքում փորձաքննություններն իրականացվում են անձի՝ գործարք կնքելու պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողությունը որոշելու համար:

գ/ Ընտանեկան գործերով դատահոգեբանական փորձաքննությունները նշանակվում և իրականացվում են՝ ծնողական իրավունքի իրականացման առանձնահատկությունները գնահատելու, երեխայի բնակության վայրը որոշելու համար անհրաժեշտ հոգեբանական գործոնները պարզելու, ինչպես նաև երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև շփման (տեսակցությունների) կարգը և ժամանակացույցը սահմանելու նպատակով։

Արտ-ատելիե

Այգ-ը կազմակերպում է աշնանային ստեղծագործական հանդիպումների շրջապտույտ մեր արվեստանոցում:
Նկարչաթերապիայի, կավաթերապիայի, երաժշտության և պարաշարժողական արվեստների, հեքիաթների և պատմարվեստի զուգակցումը` ստեղծագործական միջավայրում, հնարավորություն կտա երեխաներին՝ վեր հանելու և զարգացնելու իրենց հնարարչական ներուժը, ճանաչել սեփական ներաշխարհը, անկաշկանդ ուրախությամբ հաղորդակցվել միջավայրի հետ։ Աշնան գույների, համի ու հոտի, խաղի ու շարժումների մեջ կհայտնաբերենք մեր ներսում թաքնված հնար ավորությունները և կշրջագայենք նոր հարաբերությունների ճանապարհներով։
☀️ Սիրով սպասում ենք ձեզ մեր աշխատարանում։
Հանդիպումները վարում է արտ-թերապևտ Դիանա Գալստյանը
👤 Տարիքային խմբեր՝ 4-6, 7-10, 10-14, 15-17 տարեկան երեխաների և դեռահասների համար
🕐 Տևողություն՝ 1 ժամ 30 րոպե, շաբաթական մեկ անգամ
Արժեքը՝ 39,000 դրամ / ամիս
📍 Բոլոր նյութերը տրամադրվում են կենտրոնի կողմից։
🌱 Շարունակական մասնակցության նվեր.
առաջին ամիս՝ 39000 դրամ
երկրորդ ամիս՝ 5% զեղչ

երրորդ ամիս՝ 10% զեղչ

📞 Գրանցման և մանրամասների համար՝ գրեք մեր էջին կամ զանգեք՝

📱 077 58 18 14, 096 58 18 14

Լրացուցիչ միջոցառումներ
☀️Բացիկ-հուշումներ ծնողներին
Արտ-Ատելիեի ավարտից հետո
Յուրաքանչյուր ծնող կարող է ստանլ բացիկ-հուշումներ.
«Ինչպե՞ս օգնել երեխային ազատ արտահայտվել»,
«Ի՞նչ անել, երբ նա դժվարանում է խոսել իր հույզերի մասին կամ հավասարակշիռ արտահայտել դրանք»,
«Ինչպե՞ս և ինչո՞ւ օգնել երեխային օգտագործել իր ստեղծագործական հնարավորությունները» և այլն։
🎨 Արտ-օր ծնողների համար
.Ծնողները կարող են մասնակցել երեխաների փոքրիկ ցուցադրություններին։
.Ծնող–երեխա համատեղ փորձառություն.
Առանձին օրերի, ծնողներն ու երեխաները միասին կարող են մասնակցել Արտ-Ատելիեին՝ ստեղծագործելով միասին։

Ցավի ֆիզիոլոգիան

Ցավի ֆիզիոլոգիան

Այս թրեյնինգը նախատեսված է հոգեբանների համար, ովքեր ցանկանում են խորությամբ հասկանալ ցավի ֆիզիոլոգիական հիմքերը և կիրառել այդ գիտելիքը պրակտիկայում՝ աշխատելով սուր, քրոնիկական, պսիխոգեն և պսիխոսոմատիկ ցավերով այցելուների հետ։

🎓 Թրեյնինգ հոգեբանների համար

📚 Թեմաներ՝ 

Օր 1
• Ցավի ընկալման ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:
• Նոցիցեպտորներ, բաշխումը օրգանիզմում, ֆունկցիան:
• Ցավի հաղորդչական ուղիները:
• Ցավի տեսակները՝ ըստ ախտահարման տեղակայման:
• Վեգետատիվ համակարգի ազդեցությունը ցավի վրա:
• Հորմոնների ազդեցությունը ցավի վրա:
• Ուղեղը՝ քրոնիկական ցավի ժամանակ:


Օր 2
• Ցավի պսիխոֆիզիոլոգիան
• Ցավ՝ ասոցացված տարբեր էմոցիաների հետ:
• Պսիխոգեն և պսիխոսոմատիկ ցավի ֆիզիոլոգիական մեխանիզմները:
• «Ցավի սպասման» երևույթ:
• Ֆանտոմային ցավեր:
• Պլացեբոն և նոցեբոն՝ ցավի դեպքում, ներշնչման նեյրոֆիզիոլոգիան:


Թրեյնինգավար Կարինե Մելքումյան

Նեյրոֆիզիոլոգ, ուղեղաբան, կենսաբ. գիտ. թեկնածու
ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ
IBRO-ի անդամ



📌 Միացեք, եթե ուզում եք՝

✔️ Գիտականորեն հիմնավորված պատասխաններ ցավի մասին
✔️ Խորացված պատկերացում՝ այցելուների ֆիզիոլոգիական վիճակների մասին
✔️ Արդյունավետ մոտեցումներ՝ ցավի կառավարման գործում

📍 Թրեյնինգի ավարտին կտրվի երկլեզու վկայական
📍 Թրեյնինգի արժեքը՝ 20 հզր․ դրամ
📩 Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/LBQfPtC6kVRRva2ZA

Psyհարթակ․ մասնագիտական կողմնորոշում

Psyհարթակ․ մասնագիտական կողմնորոշում
✅ Psy հարթակի հերթական արդյունավետ հանդիպումը մասնագիտական կողմնորոշման մասին էր:
Սեմինարը վարեց Ինեսսա Համբարձումյանը՝ մանկական և դեռահասների հոգեբան, մասնագիտական կողմնորոշման փորձագետ։
Ի՞նչի մասին խոսեցինք․
🔍 Ինչի՞ վրա կենտրոնանալ մասնագիտություն ընտրելիս
🧰 Որո՞նք են այն գործիքները, որոնք օգնում են այս բարդ որոշման մեջ, հատկապես երբ աշխատում ես դեռահասների հետ
👐 Փորձարկեցինք գործիքներ տեղում՝ գործնական ձևաչափով
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։

😊 EFT բացառիկ դասընթաց Հայաստանում՝ հոգեբանների և հոգեբանության ֆակուլտետում սովորող ուսանողների համար
Ցանկանու՞մ եք ավելի խորությամբ հասկանալ հույզերը և ձեր թերապևտիկ աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ ու ազդեցիկ 👇
✅️ Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիան (EFT) օգնում է բացահայտել, վերամշակել և կարգավորել հույզերը՝ նպաստելով խորքային փոփոխություններին։
❓️ Ի՞նչ կսովորեք
• Ի՞նչ է EFT-ն , Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիան
• Առանձնահատկություններ
• EFT թերապիայի սկզբունքները
• Հույզերի տեսություն
• Հույզերի գործառույթը
• Հույզերի խանգարումները
• Հույզերի տեսակները
• Սքիմ և գործընթացը
• Փոփոխության սկզբունքները
• Հույզերի ձևափոխումը և թերապիայի փուլերը
• Թերապևտիկ գործընթացները փորձառական թերապիայի մեջ
• Թերապևտի փորձառական արձագանքի ռեժիմները
• Միկրոմարկերներ և Մարկերներ
• Հույզային կարգավորում
• Առաջադրանքներ և միջամտություններ
• Ձևակերպում
👤Դասընթացը վարում է Թալին Միրզախանյանը՝ Հայաստանում EFT ARMENIA միջազգային ինստիտուտի հիմնադիր տնօրեն , հավաստագրված Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի թերապևտ և միակ ներկայացուցիչը Հայաատանում
Դասընթացի մանրամասները
📆Տևողություն՝ 6 շաբաթ, 24 ժամ
📍Շաբաթական՝ 2 օր
🔹️ Սկիզբը` 09.04.2025, ժամը` 18։30
📄Ավարտին՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի երկլեզու վկայական
➡️Արժեքը՝ 160,000 դրամ
💡Սա բացառիկ հնարավորություն է EFT-ն կիրառելու ձեր աշխատանքում և զարգացնելու ձեր հմտությունները։ Գրանցվելու համար՝ այստեղ 

Psyհարթակ

Հերթը քոնն է․․․

Եթե ուսանող ես,  հոգեբանության ոլորտում սկսնակ մասնագետ, եթե փնտրում ես մի հարթակ, որը կտա քեզ ինքնաներկայացման,  ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու  հնարավորություն, ուրեմն արդեն գտել ես այն։

Psyհարթակ․ այստեղ է քո հնարավորությունը։

Դու կարող ես ներկայացնել մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում ցանկացած թեմա, որի վերաբերյալ ունես բավականաչափ գիտելիքներ, փորձ կամ կատարել ես որոշակի հետազոտություններ և դրանց արդյունքների մասին ցանկանում ես խոսել լսարանի հետ։

Անհրաժեշտ է  ուղարկել  քո ինքնակենսագրականը և նյութի հակիրճ բովանդակությունը info@hogeban.am հասցեին։  Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո Psyհարթակի շրջանակում հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի քեզ  հետ և նախապես մեր սոցիալական էջերում կտեղադրվի հայտարարություն։

Psyհարթակին մասնակցությունը (թե՛ որպես վարող, հոգեբան, թե՛ որպես ակումբի մասնակից) անվճար է:

Ուսանողների համար «Այգ»-ում լավ նորությունները շարունակվում են

Ուսանողների համար «Այգ»-ում լավ նորությունները շարունակվում են
«Այգ»-ի կլինիկական հոգեբան, ”Bio-feedback” մեթոդի մասնագետ Գայանե Գուսիկյանը հոգեբանական խորհրդատվությունը ուսանողների համար կիրականացնի 10 հզր․ դրամ զեղչված արժեքով

Այգ»-ը լավ նորություն ունի ուսանողների համար

 Կլինիկական հոգեբան Իզապէլ Մաթոսեանը (Բեյրութահայ) անհատական խորհրդատվությունը ուսանողների համար իրականացնում է զեղչված արժեքով` 10 հզր. դրամ։
Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, արաբերեն

Հոգեբանական ծառայություններից օգտվելու բացառիկ հնարավորություն Հայաստանում բնակվող, գործարար նպատակներով կամ տուրիստական այցով Հայաստանում գտնվող իրանցի բարեկամների համար։ Այսուհետ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը,  համագործակցությամբ  իրանցի ճանաչված հոգեբան-խորհրդատու, հոգեթերապևտ, դասընթացավար,  հոգեբանության դոկտոր Ամիր Ղալէի հետ,  իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն նաև պարսկերեն լեզվով։  

Մասնագետը գտնվում է  Իրանում և իրականացնում է օնլայն  խորհուրդատվություն  «WhatsApp»-ով   և  «Instagram»-ով։ 

Հոգեբանական խորհրդատվության գրանցվելու  տարբերակներն են 

  • Զանգել 
  • Հայերենով հաղորդակցվողների համար՝  

+374 10 58 18 14, +374 77 58 18 14, +374 58 18 14

  • Պարսկերենով  հաղորդակցվորղների համար՝

+ 98 901 282 4512,  +98 938 183 5266

Ծառայությունների արժեքն է

  • Անհատական խորհրդատվություն – 20.000 դրամ:
  • Ընտանեկան և զույգերի խորհրդատվություն– 25.000 

_________________________

به منظور بهره‌مندی از خدمات روانشناسی توسط ایرانیان مقیم ارمنستان که برای مقاصد تجاری یا توریستی و یا ادامه‌ی زندگی در اینکشور به سر می‌برند، از این پس مرکز خدمات روانشناختی AYG با همکاری روانشناس، مشاور، رواندرمانگر و استاد دانشگاه بنامایرانی، دکتر امیر قلعه، به ارائه مشاوره روانشناختی در حوزه‌های مشاوره پیش ‌از ازدواج، خانواده، مشکلات زناشوئی، اختلالات جنسیو اختلالات فردی از قبیل اضطراب، افسردگی، وسواس فکری و عملی و… به زبان فارسی خواهد پرداخت. 

‎این متخصص در حال حاضر در ایران مستقر بوده و ارائه مشاوره بصورت آنلاین و از طریق «واتساپ» و «اینستاگرام» خواهد بود.

جهت رزرو زمان مشاوره می‌توانید از طریق یکی از راههای ارتباطی زیر اقدام نمائید:

– تماس تلفنی برای کسانی که به زبان ارمنی ارتباط برقرار می‌کنند از طریق شماره‌های…

 +374 10 58 18 14, +374 58 18 14, +374 96 58 18 14

و تماس تلفنی برای فارسی زبانان از طریق شماره های…

+98 901 282 4512

+98 938 183 5266

– برای‎ ثبت زمان مشاوره در سایت www.hogeban.am در قسمت «ثبت نام جهت مشاوره» درخواست ثبت نام کنید.

 – و یا به آدرس ایمیل info@hogeban.am یا صفحات اجتماعی مربوط به موسسه از قبیل فیس‌بوک و… درخواست ثبت زمان مشاورهارسال نمائید.

هزینه خدمات مشاوره فردی 20000 درام ،مشاوره خانواده و زوجین 25000 درام می باشد.

 

Հոգեբան Ինգա Մուկուչյանը՝ երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում հոգեբան-խորհրդատու, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանին երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարի կարևոր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու համար։
Մենք վստահ ենք, որ Ինգա Մուկուչյանն իր բազմամյա փորձը, հմտություններն ու գիտելիքները կուղղորդի մասնագիտական դաշտի բարելավմանն ու զարգացմանը։

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում խորհրդատվություն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն լեզուներով։