Հայտարարություններ
Կոգնիտիվ վարքաբանական թերապիան ուշադրության պակասի/ գերակտիվության խանգարում (ADHD) ունեցող երեխաների եվ դեռահասների հետ աշխատանքում /Տեսագործնական դասընթաց/
/Տեսագործնական դասընթաց/
Ուշադրության պակասի/ գերակտիվության խանգարումը (ՈւՊԳԽ) (ADHD) երկարատև խնդիր է, որը հանգեցնում է կենտրոնացման և ազդակների վերահսկողության խանգարման: Այն կարող է ազդել երեխայի ուսման և սոցիալական փոխազդեցությունների վրա, ինչպես նաև մեծ ազդեցություն ունենալ ընտանիքի գործունեության վրա:
Հոգեբանները կարող են օգնել այս երեխաներին կառավարել իրենց ուշադրության պակասի և գերակտիվության (ADHD) ախտանիշները՝ օգտագործելով Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաներ, ինչպես նաև տնային և դասարանային մի շարք ռազմավարություններ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես վերջիններս կիրառել ՈւՊԳԽ (ADHD) ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացը ներառում է՝
- Ինչպե՞ս ախտորոշել ՈՒՊԳԽ (ADHD)-ն երեխաների և դեռահասների մոտ՝ ըստ DSM 5T
- Ուշադրության պակասի Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ-ի հետ աշխատանքում։
- Գերակտիվության/ իմպուլսի վերահսկում Վարքային/Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ (ADHD)-ի հետ աշխատանքում։
- Ծնողների դերը մանկական և դեռահասական ՈՒՊԳԽ (ADHD)-ն բուժելու գործընթացքում։
Դասընթացավար կլինիկական հոգեբան, համալսարանի դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասեան
- Դասընթացի տևողությունը 12 ժամ, 4 պարապմունք, յուրաքանչյուրը՝ 3 ժամ
- Շաբաթական՝ 2 հանդիպում (հինգշաբթի և ուրբաթ)
- Ժամը՝ 17։30
- Դասընթացի օրերը՝ մարտի 5,6, 12, 13
- Ձևաչափը՝ առկա և օնլայն
- Արժեքը՝ 50․000 դր․
Ո՞ւմ համար է այս դասընթացը
Երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետների, ովքեր ցանկանում են բարելավել իրենց որակավորումը և աշխատանքի որակը
Դասընաթացի ավարտին տրվում է երկլեզու վկայական
Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/tchaNT9N1YdE3Tsf9
Փորձաքննություն
Համագործակցելով մասնագիտացված հոգեբուժական հաստատությունների և լիցենզավորված հոգեբույժների հետ «Այգ» հոգեբանական կենտրոնում իրականացվում է`
- Դատահոգեբանական փորձաքննություն /վարչական, քաղաքացիական և քրեական գործերով փորձաքննություն/
- Համալիր դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն,
- Կողմերի պահանջով մասնագիտական կարծիքի տրամադրում (հոգեբան, հոգեբույժ), անհրաժեշտության դեպքում դատավարական գործընթացում մասնագետի ներկայության ապահովում:
- Իրավապահ մարմիններում աշխատողների, փաստաբանների, դատական գործի կողմերի և գործին առընչվող այլ շահագրգիռ անձանց համար հոգեկան առողջության ոլորտին վերաբերվող հարցերով մասնագետի խորհրդատվություն։
Փորձաքննության ընթացքում գնահատվում է՝
- Անձի՝ իր գործողությունների բնույթը և նշանակությունը գիտակցելու կարողությունը,
- Իրադարձությունները ճիշտ ընկալելու, վերհիշելու և վերարտադրելու կարողությունը,
- անձնային և անհատական-հոգեբանական առանձնահատկությունները (հուզական կայունություն, իմպուլսիվություն, ներշնչվողականություն և այլն ),
- հոգեկան կամ հոգեբանական վիճակի ազդեցությունը վարքի վրա,
- տրավմատիկ փորձի առկայությունը և դրա հետևանքները և այլն։
Փորձաքննությունն ապահովում է մասնագիտական անկախ և գիտականորեն հիմնավորված եզրակացություն, որը կարող է էական նշանակություն ունենալ անաչառ որոշում կայացնելու հարցում։
Հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունը օգնում է՝
հաստատել կամ բացառել հոգեկան խանգարումը,
գնահատել պատասխանատվության ունակությունը,
հասկանալ կոնֆլիկտային կամ բռնության դեպքերի հոգեբանական կողմերը,
գնահատել երեխայի և ծնողի փոխհարաբերությունների հոգեբանական ռիսկերը,
աջակցել դատարանին և կողմերին օբյեկտիվ որոշում կայացնելու գործում։
Հոգեբուժական փորձաքննությունը կատարվում Է քաղաքացիական և քրեական գործերով,
Քրեական գործերով կատարվում են՝
ա/ մեղադրյալի՝ արարքի նկատմամբ մեղսունակությունը որոշելու, սոցիալական վտանգավորությունը գնահատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի անհրաժեշտությունը և դրա տեսակը որոշելու նպատակով:
բ/ Տուժողների և վկաների դեպքում՝ ցուցմունք տալու ունակությունը, քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու կարողությունը և քրեադատավարական գործունակությունը որոշելու նպատակով:
Քաղաքացիական գործերով՝
ա/ Անձին անգործունակ /գործունակ ճանաչելու պահանջով գործերի դեպքում փորձաքննություններն իրականացվում են անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողությունը որոշելու համար:
բ/ Գործարքն անվավեր ճանաչելու պահանջով գործերի դեպքում փորձաքննություններն իրականացվում են անձի՝ գործարք կնքելու պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու կարողությունը որոշելու համար:
գ/ Ընտանեկան գործերով դատահոգեբանական փորձաքննությունները նշանակվում և իրականացվում են՝ ծնողական իրավունքի իրականացման առանձնահատկությունները գնահատելու, երեխայի բնակության վայրը որոշելու համար անհրաժեշտ հոգեբանական գործոնները պարզելու, ինչպես նաև երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև շփման (տեսակցությունների) կարգը և ժամանակացույցը սահմանելու նպատակով։
Արտ-ատելիե
երրորդ ամիս՝ 10% զեղչ
077 58 18 14, 096 58 18 14
Ցավի ֆիզիոլոգիան
Այս թրեյնինգը նախատեսված է հոգեբանների համար, ովքեր ցանկանում են խորությամբ հասկանալ ցավի ֆիզիոլոգիական հիմքերը և կիրառել այդ գիտելիքը պրակտիկայում՝ աշխատելով սուր, քրոնիկական, պսիխոգեն և պսիխոսոմատիկ ցավերով այցելուների հետ։
Թրեյնինգ հոգեբանների համար
Թեմաներ՝
Օր 1
• Ցավի ընկալման ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:
• Նոցիցեպտորներ, բաշխումը օրգանիզմում, ֆունկցիան:
• Ցավի հաղորդչական ուղիները:
• Ցավի տեսակները՝ ըստ ախտահարման տեղակայման:
• Վեգետատիվ համակարգի ազդեցությունը ցավի վրա:
• Հորմոնների ազդեցությունը ցավի վրա:
• Ուղեղը՝ քրոնիկական ցավի ժամանակ:
Օր 2
• Ցավի պսիխոֆիզիոլոգիան
• Ցավ՝ ասոցացված տարբեր էմոցիաների հետ:
• Պսիխոգեն և պսիխոսոմատիկ ցավի ֆիզիոլոգիական մեխանիզմները:
• «Ցավի սպասման» երևույթ:
• Ֆանտոմային ցավեր:
• Պլացեբոն և նոցեբոն՝ ցավի դեպքում, ներշնչման նեյրոֆիզիոլոգիան:
Թրեյնինգավար Կարինե Մելքումյան
Նեյրոֆիզիոլոգ, ուղեղաբան, կենսաբ. գիտ. թեկնածու
ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ
IBRO-ի անդամ
Միացեք, եթե ուզում եք՝
Գիտականորեն հիմնավորված պատասխաններ ցավի մասին
Խորացված պատկերացում՝ այցելուների ֆիզիոլոգիական վիճակների մասին
Արդյունավետ մոտեցումներ՝ ցավի կառավարման գործում
Թրեյնինգի ավարտին կտրվի երկլեզու վկայական
Թրեյնինգի արժեքը՝ 20 հզր․ դրամ
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/LBQfPtC6kVRRva2ZA
Psyհարթակ․ մասնագիտական կողմնորոշում
Psyհարթակ
Հերթը քոնն է․․․
Եթե ուսանող ես, հոգեբանության ոլորտում սկսնակ մասնագետ, եթե փնտրում ես մի հարթակ, որը կտա քեզ ինքնաներկայացման, ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու հնարավորություն, ուրեմն արդեն գտել ես այն։
Psyհարթակ․ այստեղ է քո հնարավորությունը։
Դու կարող ես ներկայացնել մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում ցանկացած թեմա, որի վերաբերյալ ունես բավականաչափ գիտելիքներ, փորձ կամ կատարել ես որոշակի հետազոտություններ և դրանց արդյունքների մասին ցանկանում ես խոսել լսարանի հետ։
Անհրաժեշտ է ուղարկել քո ինքնակենսագրականը և նյութի հակիրճ բովանդակությունը info@hogeban.am հասցեին։ Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո Psyհարթակի շրջանակում հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի քեզ հետ և նախապես մեր սոցիալական էջերում կտեղադրվի հայտարարություն։
Psyհարթակին մասնակցությունը (թե՛ որպես վարող, հոգեբան, թե՛ որպես ակումբի մասնակից) անվճար է:
Ուսանողների համար «Այգ»-ում լավ նորությունները շարունակվում են
Այգ»-ը լավ նորություն ունի ուսանողների համար
Հոգեբանական ծառայություններից օգտվելու բացառիկ հնարավորություն Հայաստանում բնակվող, գործարար նպատակներով կամ տուրիստական այցով Հայաստանում գտնվող իրանցի բարեկամների համար։ Այսուհետ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, համագործակցությամբ իրանցի ճանաչված հոգեբան-խորհրդատու, հոգեթերապևտ, դասընթացավար, հոգեբանության դոկտոր Ամիր Ղալէի հետ, իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն նաև պարսկերեն լեզվով։
Մասնագետը գտնվում է Իրանում և իրականացնում է օնլայն խորհուրդատվություն «WhatsApp»-ով և «Instagram»-ով։
Հոգեբանական խորհրդատվության գրանցվելու տարբերակներն են․
- Զանգել
- Հայերենով հաղորդակցվողների համար՝
+374 10 58 18 14, +374 77 58 18 14, +374 58 18 14
- Պարսկերենով հաղորդակցվորղների համար՝
+ 98 901 282 4512, +98 938 183 5266
- ներկայացնել գրանցման հայտ www.hogeban.am կայքի «Գրանցվել խորհրդատվության» բաժնում;
- գրել նամակ info@hogeban.am էլ.հասցեին կամ սոցիալական էջերին։
Ծառայությունների արժեքն է․
- Անհատական խորհրդատվություն – 20.000 դրամ:
- Ընտանեկան և զույգերի խորհրդատվություն– 25.000
_________________________
به منظور بهرهمندی از خدمات روانشناسی توسط ایرانیان مقیم ارمنستان که برای مقاصد تجاری یا توریستی و یا ادامهی زندگی در اینکشور به سر میبرند، از این پس مرکز خدمات روانشناختی AYG با همکاری روانشناس، مشاور، رواندرمانگر و استاد دانشگاه بنامایرانی، دکتر امیر قلعه، به ارائه مشاوره روانشناختی در حوزههای مشاوره پیش از ازدواج، خانواده، مشکلات زناشوئی، اختلالات جنسیو اختلالات فردی از قبیل اضطراب، افسردگی، وسواس فکری و عملی و… به زبان فارسی خواهد پرداخت.
این متخصص در حال حاضر در ایران مستقر بوده و ارائه مشاوره بصورت آنلاین و از طریق «واتساپ» و «اینستاگرام» خواهد بود.
جهت رزرو زمان مشاوره میتوانید از طریق یکی از راههای ارتباطی زیر اقدام نمائید:
– تماس تلفنی برای کسانی که به زبان ارمنی ارتباط برقرار میکنند از طریق شمارههای…
+374 10 58 18 14, +374 58 18 14, +374 96 58 18 14
و تماس تلفنی برای فارسی زبانان از طریق شماره های…
+98 901 282 4512
+98 938 183 5266
– برای ثبت زمان مشاوره در سایت www.hogeban.am در قسمت «ثبت نام جهت مشاوره» درخواست ثبت نام کنید.
– و یا به آدرس ایمیل info@hogeban.am یا صفحات اجتماعی مربوط به موسسه از قبیل فیسبوک و… درخواست ثبت زمان مشاورهارسال نمائید.
هزینه خدمات مشاوره فردی 20000 درام ،مشاوره خانواده و زوجین 25000 درام می باشد.
Հոգեբան Ինգա Մուկուչյանը՝ երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում խորհրդատվություն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն լեզուներով։