Ինչպե՞ս օգնել քեզ և դիմացինին սթրեսային իրավիճակում
«Այգ» հոգեբանական ծառայությունների Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Վանանե Միրզոյանը ներկայացրել է թե ինչպես մարդը կարող է օգնել իրեն և դիմացինի սթրեսային իրավիճակում։
Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի օգնության կարիք։
Արտակարգ իրավիճակներում, սթրեսային պայմաններում տուժածների մոտ կարող են նկատվել․
1․ քնի և սնվելու խանգարումներ,
2․ հուզական ոլորտում․ խուճապ, տագնապ, վախ, ապաթիա, հուզական լարվածություն
3․ մտավոր ոլորտում․ հիշողության կորուստ, ուշադրության թուլացում, իռացիոնալ մտածողություն,
4․ վարքային խանգարումներ․ գերակտիվություն կամ գերպասիվություն
Կարող ենք նկատել, որ մարդը ապակողմնորոշված է, չգիտի՝ ուր գնալ, ինչ անել կամ անշարժ նստած է, պառկած մի տեղ, անընդհատ լացում է կամ գոռում, կորցրել է ինքնատիրապետումը։
Ինչպե՞ս սթրեսային վիճակում գտնվող մարդուն ցույց տալ օգնություն՝ չվնասելով քեզ և դիմացինին։
1․ Առաջին հերթին տուժածին անհրաժշետ է տանել անվտանգ և ապահով միջավայր
2․Անհրաժշետ է ստեղծել հուսալի և վստահելի փոխհարաբերություններ։ Քանի որ այս դարում ամեն մի քայլ, բառ ֆիքսվում է հեռախոսի, տեսախցիկի միջոցով։ կարևոր է վստահեցնել դիմացինին, որ ոչինչ չի ձայնագրվելու և նկարահանվելու
3․ Լսել դիմացինին առանց ընդհատելու, խոսել հանգիստ, մեղմ ձայնով։
4․Հանրավորություն տալ տուժածին կիսվելու իր ապրումներով․ վախ, տագնապ, անօգնականություն, զայրույթ։
Խոսելով ապրումների մասին մարդը չեզոքացնում է տրավմայի քայքայիչ հետևանքները։
Ինչպե՞ս օգնել քեզ դուրս գալ սթրեսային իրավիճակից։
- Հետևել քնի ռեժիմին
- Ապահովել ֆիզիկական ակտիվությունը
- Կանոնավոր սնվել
- Զբաղվել սիրելի գործով
- Շփվել մարդկանց հետ, չմեկուսանալ
- Լինել բնության գրկում
- Լսել հանգիստ երաժշտություն, զբաղվել մեդիտացիայով