Ռուբեն Պողոսյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է՝

  • անհատական, մանկական, զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա;

Իրականացնում է նաև հեռախոսային և առցանց (Skype) հոգեբանական խորհրդատվություն: Ինտեգրատիվ թերապիայի կիրառմամբ աշխատում է երեխաների, դեռահասների, չափահաս անձանց հետ՝ հետևյալ խնդիրների շրջանակներում. տագնապ, վախ, ֆոբիա, տարիքային ճգնաժամեր, ընտանեկան կոնֆլիկտներ, հոգեսեռական խնդիրներ, հետրավմատիկ խանգարումներ, դեպրեսիա, սթրես, կախվածություն, վատ սովորություններ, միջանձնային խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ, ուսման մեջ խնդիրներ, թերարժեքության բարդույթներ, անձնային աճ, կյանքի իմաստի փնտրտուք և այլ խնդիրներ;

  • անհատական և խմբային ուսուցում;

«ԱՅԳ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնում անցկացնում է հետևյալ դասընթացները՝ «Մանկական և տարիքային հոգեբանություն», «Մտածողության հոգեբանություն», «Ընդհանուր հոգեբանություն»,  «Հոգեբանամանկավարժական հետազոտությունների մեթոդներ և մեթոդաբանություն»;

  • մասնագիտական սուպերվիզիա;
  • հանդիսանում է կենտրոնի գիտական ղեկավարը:

Ռ. Պողոսյանն ունի դասավանդման 26 տարվա փորձ, հոգեբանական պրակտիկ աշխատանքի  28, գիտահետազոտական աշխատանքի 21 տարվա փորձ:

Շուրջ  50 գիտական աշխատանքների և 2 ուսումնական ձեռնարկների հեղինակ է («Ռուս-հայերեն հոգեբանական բառարան» 2007 թ., «Հոգեբանական խորհրդատվության մեթոդոլոգիական և գործնական ասպեկտները» 2015 թ.): Իրականացրել է նաև մի շարք գիտական խմբագրական աշխատանքներ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2003 թ. շնորհվել է դոցենտի կոչում
1987 թ. պաշտպանել է գիտական թեզը և ստացել թեկնածուական աստիճան/Թբիլիսի/:  Ատենախոսության թեման՝ «Ընդհանուրից դեպի մասնավորը մտածողության ռեալության հոգեբանական առանձնահատկությունների հետազոտություն»:
1967-1971 թթ. Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, մանկավարժության ֆակուլտետ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2005 թ-ից առ այսօր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է հոգեթերապևտիկ ծառայություններ և հանդիսանում է կենտրոնի գիտական ղեկավարը
2007 թ-ից առ այսօր Հայ-Ռուսական(Սլավոնական) համալսարանում դասավանդում է հետևյալ առարկաները՝ «Հոգեբանական խորհրդատվություն», «Հոգեբանական մեթոդաբանություն», «Հոգեբանության առարկայի դասավանդման մեթոդիկա»
2003 թ-ից առ այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կարդում է «Հոգեբանության պատմություն», «Անձի հոգեբանություն», «Հոգեբանական խորհրդատվություն», «Հոգեբանական խորհրդատվության ծառայությունների կազմակերպում», «Հոգեբանական մեթոդաբանություն» դասընթացները
1996 թ-ից առ այսօր «Կանաչ տուն-ծիածանային պարտեզ» երեխաների վաղ սոցիալականացման կենտրոնում աշխատում է՝ որպես հոգեբան-խորհդատու
2002-2008 թթ. ղեկավարել է ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Կոգնիտիվ իմացական առանձնահատկությունները մանկավարժական բուհի ուսանողների` ապագա ուսուցչի գործունեության մեջ» հետազոտական ծրագիրը
1989-1996 թթ. Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան՝ որպես դասախոս: Կարդացել է  «Հոգեբանության պատմություն», «Անձի հոգեբանություն», «Տարիքային և  մանկավարժական հոգեբանություն» դասընթացները
1989 թ. ՀՊՄՀ հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայում շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում
1988-1989 թթ. արտասահմանյան մասնագետների հետ համատեղ մասնակցել է Հայաստանի երկրաշարժից տուժածների հետ տարվող հոգեվերականգնողական աշխատանքներին
1974-2002 թթ. ՀՊՄՀ հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2013թ-ից  առ այսօր Արհեսավարժ հոգեթերապևտների լիգայի իրական անդամ
1996-2005 թթ. Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ
1997թ-ից  առ այսօր «Ֆրանսուազա Դոլտո Յանուշ Կորչագ» հկ անդամ
1993թ-ից  առ այսօր Հայաստանի հոգեբանների միության անդամ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2012 թ. Միջազգային հոգեթերապևտիկ կոնֆերանս /Կիև/
2009 թ. «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Ինտեգրատիվ հոգեթերապիան այսօր» ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ
1985 թ. մասնակցել է հոգեբանների համամիութենական համագումարին
1978 թ մասնակցել է կրտսեր դպրոցականի ուսումնական գործունեության հոգեբանական խնդիրներին նվիրված կոնֆերանսին /Տուլա/
1977 թ մասնակցել է Անդրկովկասի՝ պարբերաբար կազմակերպվող հոգեբանական կոնֆերանսներին /Թբիլիսի, Երևան/
1977 թ. գործուղվել է Մոսկվա՝ Մանկավարժական ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում գիտական աջակցություն ստանալու նպատակով
1975 թ. Կրտսեր դպրոցականի ուսումնական գործունեության հոգեբանական հիմնահարցերին նվիրված  համամիութենական կոնֆերանսի կազմկոմիտեի անդամ
20