Նելլի Հարոյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

Նելլի Հարոյանը 2007 թ-ից աշխատում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում` որպես հոգեբան-խորհրդատու, իսկ 2010 թ-ից մինչ այժմ` նաև որպես խմբավար: Մասնակցել է տարբեր միջազգային գիտաժողովների, դասընթացների, ամառային դպրոցների, վերապատրաստումների: Մի շարք գիտական հոդվածների և  մեթոդական ուղեցույցի հեղինակ է:

Կարդում է հետևյալ դասընթացները` «Ինքնակարգավորման հիմունքներ», «Սոցիալական հոգեբանություն», «Սոցիալական հոգեբանության մեթոդներ», «Որոշման ընդունման հոգեբանություն», «Ներազդման հոգեբանություն», «Կիրառական սոցիալական հոգեբանություն»:

Մշակել և վարում է «Սթրեսի կառավարում», «Հաղորդակցման և շփման հմտություններ», «Հոգեբանական ներազդման հմտություններ» թրեյնինգները:

Ունի հոգեբանական խորհրդատվության  6, դասավանդման  9 և   խմբային աշխատանքի 9 տարվա փորձ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2013 թ. շնորհվել է դոցենտի կոչում
2008 թ. պաշտպանել է գիտական թեզը և ստացել թեկնածուական աստիճան
2002-2006 թթ.    Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա /սոցիալական հոգեբանություն/
1998-2002 թթ. Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական  ինստիտուտ, Մակավարժության և հոգեբանության բաժին

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2010թ.  մինչ այժմ ԵՊՀ սոցիալական  հոգեբանության ամբիոնի դոցենտ
2007 թ. մինչ այժմ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու, խմբավար
2007 թ. ԵՊՀ  կիրառական  հոգեբանության  ամբիոնի ասիստենտ
2003-2004թթ. «Արևամանուկ» սոցիալ-հոգեբանական ծառայությունների և հատուկ մանկավարժության զարգացման հիմնադրամ
 2003-2004 թթ. Գյումրիի  «Նարեկ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ որպես հոգեբան

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Մասնակցել է միջազգային տարբեր գիտաժողովների, մասնագիտական վերապատրաստումների. «Հոգեշարժողական հիմունքներ» DSF /Ֆրանսիա/, «Գեշտալտ-թերապիայի հոգեթերապևտիկ ուսումնավարժանք» /Վրաստան/, «Երեխաների և  դեռահասների հոգեախտորոշում» /ՌԴ/,  «Ընտանեկան գենոգրամմա և անձնային աճ» /Վրաստան,  թրեյնինգավար Rassel Haber, ԱՄՆ/,   Ամառային հոգեվերլուծական դպրոցներ /Հայաստան, Montenegro/: Մասնակցել է նաև  Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի  կողմից պարբերաբար իրականացվող սուպերվիզիաների, սեմինարների և դասընթացների:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2014թ. մինչ այսօր Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի քարտուղար
2003- 2013 թթ. Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա
20