Մարիա Թեվոսյան

Հոգեբան, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, սուպերվիզոր:
Հոգեբանական գիտությունների թեկնածու
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է անհատական և ընտանեկան խորհրդատվություն և հոգեթերապիա, աշխատում է դեռահասների, մեծահասակների, զույգերի և ընտանիքների հետ: Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա է իրականացնում նաև օնլայն հարթակում:

Առկա և օնլայն հարթակում անցկացնում է հեղինակային դասընթացներ,  վարում՝ թրեյնինգներ։

Ունի դասավանդման 23 տարվա և հոգեբանական պրակտիկ աշխատանքի 21 տարվա փորձ: Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, պարբերաբար մասնակցում է միջազգային գիտաժողովների, սեմինարների, թրեյնինգների, մասնագիտական վերապատրաստումների:

Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Հոգեբանական գիտությունների թեկնածու

Ատենախոսության թեմա` «Անձի մտածողության առանձնահատկությունների և կոնֆլիկտայնության հարաբերակցությունը»:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1998-2004 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դիսերտանտ
1994-1998 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝  հոգեբան, թրենինգավար, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար
ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոն՝  դասախոս
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան՝  դասախոս
2021 թ.  Հայկական Կարմիր Խաչի Ընկերության  «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում՝  սուպերվիզոր
2017 թ․ Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի խորհրդատու, թրեներ
2014-2015 թթ․  ՀՀ  Փաստաբանական դպրոց`  դասախոս
2014-2017 թթ․  Հայաստանի արդարադատության ակադեմիա`  դասախոս
2012-2013 թթ․ Դատախազության բարձրագույն դպրոց`  դասախոս
2001-2015 թթ․ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոն`  դասախոս
2001-2008 թթ․ «Կանաչ տուն, Ծիածանային պարտեզ» երեխաների վաղ          սոցիալականացման կենտրոն`   հոգեբան
2002-2004 թթ․ «Ուրարտու» կիրառական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան`  դասախոս
1999-2001 թթ․ Եղվարդի բժշկական ուսումնարան՝  դասախոս

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2000 թ. Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի իսկական անդամ
2009- 2019 թթ Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2016– 2019թթ. Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2012 թ Արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ППЛ, Россия) իսկական անդամ:
2014 թ. Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի /APA/ իսկական անդամ:
2019 թ Միջազգային Էթնոհոգեվերլուծական ասոցիացիայի /AIEP/ կոլեկտիվ անդամ
2019թ. ԱՇԴՎ /EMDR/ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի անդամ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2001-2022 թթ. – հոգեբանական և դասախոսական ամենամյա վերապատրաստումներ:

Մասնավորապես 2017-2022 թթ. մասնակցություն՝

  • 2017թ. փետրվար 23, 24 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած վերապատրաստման դասընթաց «Թերապևտիկ ալյանս զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և ընտանիքների հետ», դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 7 կրեդիտ:
  • 2017թ. փետրվար 24-25 ՝ մաստեր-կլաս, սեմինար «Երախաների և դեռահասների հետ աշխատանքի կլինիկան և պրակտիկան», դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
  • 2017թ. ապրիլ 10-13՝ Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած «Դեռահասություն. նորմա և պաթոլոգիա» խորագրով դասընթացին, դոկտոր Ռեմի Բարբ, Շվեյցարիա, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 24 կրեդիտ:
  • 2017թ. հուլիս 14-16՝ միջազգային գիտաժողով «Հոգեսեռական կազմաբանությունը և դրա փոփոխությունները Զ.Ֆրեյդի և Մ.Ֆենի տեսություններում», ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 17 կրեդիտ:
  •  2017թ. հուլիս 14-19՝ միջազգային ամառային դպրոց «Ժամանակակից տեսական –կլինիկական մոտեցումները հոգեվերլուծության մեջ», ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 26 կրեդիտ:
  • 2018 թ. մարտ 1-10՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
  • 2018 թ. ապրիլ 15-16 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Դ.Դոնապետյան, Ֆրանսիա:
  • 2018 թ. ապրիլ 16-19՝ Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա և «Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած «Վաղ մանկական տարիքի երեխաների հոգեբուժական, ծնողավարության գնահատում, ծնող-երեխա առաջնային հարաբերություններ: Մանկական տրավմա. մոտեցումներ և հետևանքներ» խորագրով դասընթացին, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 24 կրեդիտ:
  • 2018 թ. մայիսի 15՝ ՀՀ ԳԱԱ կազմակերպած «Իննովացիոն հնարավորությունները և մարտահրավերները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով:
  • 2018 թ. հոկտեմբեր 31 –  նոյեմբեր 2՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում «Ընտանեկան հոգեթերապիա և առաջնային խորհրդատվություն» Ֆ.Կաստրի, Ֆ.Բլան, Ֆրանսիա:
  • 2018 թ. հոկտեմբեր 26-27 ՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան, «Անձի զարգացման խնդիրները գլոբալիզացիայի պայմաններում՝ հոգեբանամանկավարժական եզրույթներ» միջազգային գիտագործնական գիտաժողով:
  • 2019-20 թթ.՝  Փարիզ-Դեկարտ համալսարան, «ԿՈՇԻՆ» դեռահասների տուն, միջազգային սեմինարների 2 տարվա ցիկլ, «Մանկական հոգեախտաբանության տարբեր ասպեկտներ՝ ներարգանդային կյանքից մինչև լատենտ փուլ»: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 12 կրեդիտ:
  • 2019 թ. փետրվար 22-24՝ EMDR EUROPE կազմակերպած «Դեսենսիբիլիզացիա և վերամշակում աչքերի շարժումների միջոցով / EMDR /, աշխատանք տրավմայի հետ» բազային դասընթացին:
  • 2019 թ. փետրվար 15-17 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
  • 2019 թ. ապրիլ 26-27՝ 5-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողով, Գյումրի, «Սուբյեկտի հոգեկան և սոմատիկ ապակազմակերպման գործընթացը բնական աղետից, ահաբեկչությունից և պատերազմական իրավիճակից հետո»:
  • 2019 թ. ապրիլ 29-30, մայիս 2-3՝ Ժնևի Համալսարանական կլինիկա, Շվեյցարիա, Արաբկիր Բժշկական Համալիրի – Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կազմակերպած, «Տարբեր մասնագետներից կազմված խումբ, միջանձնային և  միջմասնագիտական հարաբերությունները նման խմբերում» խորագրով դասընթացին, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից շնորհված է 20 կրեդիտ:
  • 2019 թ. սեպտեմբեր 28-29՝ միջազգային տեսագործնական սեմինար «Դեռահասի սեռականության զարգացման առանձնահատկությունները», դոկտոր Ա. Կնոլ-Ակյուզ, Գերմանիա:
  • 2020 թ. փետրվար 20-23 ՝ ՀՀԱ կողմից կազմակերպած «Աուտիզմ, սննդային վարքի խանգարում. պարադոքսալություն և սահմանային վիճակ» տեսագործնական վերապատրաստում, դոկտոր Պ.Կովեն, Ֆրանսիա:
  • 2020 թ. փետրվար 20-21՝ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. Միջմասնագիտական համագործակցություն» խորագրով հայ-ֆրանսիական գիտաժողով: Շնորհվել է ՇՄԶ 7 կրեդիտ:
  • 2020 թ․ հոկտեմբեր  20-28 ՝ EMDR EUROPE կազմակերպած «Առաջին հոգեբանական օգնություն, ԱՇԴՎ հոգեթերապիա», տեսական-կլինիկական դասընթաց:
  • 2020 թ. հոկտեմբեր 13,27, նոյեմբեր 7,13,28, դեկտեմբեր 8՝ Վեբինարների ցիկլ «Աշխատանք վիրավորների հետ, էրիքսոնյան հիպնոզ» Ա. Մխիթարյան ՌԴ.
  • 2020-2021 թթ.՝ ՀՀԱ կողմից կազմակերպած «Առաջին հոգեբանական օգնություն, աշխատանք տրավմայի հետ» տեսական-կլինիկական դասընթաց, Իռեն Նիգոլյան /Շվեյցարիա/, Պատրիկ Ալեսյան /Ֆրանսիա/:
  • 2021 թ. ապրիլի 15-18՝ EMDR EUROPE կազմակերպած «Դեսենսիբիլիզացիա և վերամշակում աչքերի շարժումների միջոցով / EMDR /» դասընթացի երկրորդ փուլին:
  • 2021 թ. հուլիսի 10-11՝ 7-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողով «Պացիենտը, նրա հոգեկան վիճակը և մարմինը. հոգեսոմատիկ մոտեցում» խորագրով:
  • 2021-22 թթ.՝ ՀՀԱ կողմից կազմակերպած կլինիկական և տեսական սեմինարներ և սուպերվիզիաներ:
  • 2022 թ. փետրվարի 22-23՝ «Տրավմատիզմ և կոնտրտրանսֆեր՝ մարմնական և հոգեկան ասպեկտներ» միջազգային տեսագործնական սեմինար, դոկտոր Պատրիկ Կովեն /Ֆրանսիա/:
  • 2022 թ. հունիսի 6՝ ՀՀԱ կողմից կազմակերպած «Երազի կարևորությունը տեսական և վերլուծական գործընթացում» տեսագործնական սեմինար: