Լիլիթ Գարգրցյան

Հոգեբան, խմբավար
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնում վարում է հետևյալ թրեյնինգները՝

  • «Խմբավարի հմտություններ» ուսուցողական թրեյնինգը` նախատեսված հոգեբանների և հոգեբանության հարակից ոլորտների (մանկավարժություն, սոցիալական մանկավարժություն) մասնագետների համար,
  • Ինքնաճանաչմանն ուղղված «Ներդաշնակության ուղի» հեղինակային թրեյնինգը` նախատեսված մասնակիցների լայն լսարանի համար:

Լիլիթ Գարգրցյանն ունի շուրջ 12 տարվա թրեյնինգային աշխատանքի փորձ, վարում է անձնային աճի, հմտությունների զարգացման (soft skills) և ուսուցողական թրեյնինգներ: «Խմբավարի հմտություններ» թրեյնինգը մշակել և վարում է 2010 թ-ից, թրեյնինգի բովանդակությունը պարբերաբար լրամշակվում է:

Թրեյնինգներն իրականացնում է հայերեն և անգլերեն լեզուներով, անհրաժեշտության դեպքում նաև ռուսերեն:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2002-2007 թթ․ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ /հոգեբանության ամբիոնի դիսերտանտ/
1999 – 2001 թթ. ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ /հոգեբանության բաժնի մագիստրանտ/
1995 – 1999 թթ.    ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ /հոգեբանության բաժնի բակալավր

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Թեկնածուական – “Նախադպրոցականի սեռային ինքնագիտակցության և սոցիալական նախընտրության հարաբերակցությունը”,  ԺԹ.00.05 – 2007թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ- ին առընթեր գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհուրդ

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ

Դոցենտ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2013 թ․ մինչ այժմ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ
2009– 2013 թթ․ ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ
2007-2009 թթ․ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս
07.01.2008-01.08.2008 Հայ Ամերիկյան Առողջության կենտրոն, PR մասնագետ
06.2006-07.01.2008 “ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք” ՀԿ, հոգեբան
 2006-2007 թթ․ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի “Ուրարտու” համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս
 2002-2003 թթ․  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական Միջազգային Ուսումնական կենտրոնի կոորդինատոր
 2000-2001 թթ․ Կրթամշակութային և աշխատանքային փոխանակման միջազգային ծրագրերի ընկերակցության (AIEP)  ծրագրերի կոորդինատոր
1999-2000 թթ․ ”Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի թեստավորման բաժնի հոգեբան

ԿԱՐԴԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Կրթության հոգեբանություն

Սեռի հոգեբանություն

Խմբային խորհրդատվության տեսություն և պրակտիկա

Հոգեբանական թրենինգի հիմունքներ

Անձի զարգացման փուլեր. Հասուն տարիքի հոգեբանություն

Քանակական հետազոտությունները անձի հոգեբանության մեջ

ԽՄԲԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Ուսումնական թրենինգներ հանրակարթական դպրոցների ուսուցիչների հետ (<<ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք>> ՀԿ):

Ծնողավարության թրենինգ – 10 քայլ (<<ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք>> ՀԿ):

Սոցիալական հմտությունների թրենինգներ վարքային խնդիրներով դեռահասների հետ (<<ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք>> ՀԿ):

<<Հոգեբանական թրենինգի խմբավարի հմտություններ>> ուսումնական թրենինգ (3 փուլից բաղկացած թրենինգ, ընդհանուր տևողությունը 108 ժամ) –ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն

<<Հետազոտական հմտություններ հոգեբանների համար>> ուսումնական թրենինգ – ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն

<<Ես ես եմ>> ինքնաճանաչմանն ուղղված անձնային աճի թրենինգ – ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն

<<Եղեք ազատ շփման մեջ>> հաղորդակցական հմտությունների թրենինգ – ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆԵՐ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն

20