Էմմա Արզիեվա

Հոգեբան-խորհրդատու, լոգոպեդ, թրեյնինգավար
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում վարում է թրեյնինգներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Իրականացնում է նաև անհատական խորհրդատվություն և հոգեթերապիա: Աշխատում է կոգնիտիվ-վարքաբանական, նեյրոլինգվիստիկ, ինչպես նաև արտ-թերապևտիկ տեխնիկաներով: Նշված ուղղություններով աշխատում է երեխաների, դեռահասների, ընտանեկան զույգերի, ինչպես նաև նևրոտիկ կակազություն ունեցող երեխաների ու մեծահասակների հետ:

Կենտրոնում անցկացնում է «Ներազդման հոգեբանությունը սպասարկման ոլորտում» և «Անձի խորքային անգիտակցական վերլուծություն» թեմաներով թրեյնինգները: Կենտրոնի ակումբային հանդիպումների ժամանակ վարում է «Ինչպես ենք դադարում լսել սրտի ձայնը» և «Նևրոտիկ կակազությամբ երեխաների կլինիկահոգեբանական պատկերը» թեմաներով սեմինարները:
Էմմա Արզիևան ունի 5 տարվա դասավանդման փորձ, հոգեբանական պրակտիկ աշխատանքի 7 տարվա և մասնագետներին վերապատրաստելու 2 տարվա փորձ:

«Հարցեր, որ դու էլ ունես» հոգեբանական տիպային հարցերի գրքի հեղինակն է:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2011-2013 թթ. Երևանի պետական համալսարան, Կլինիկական հոգեբանության բաժին
2007-2011 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հատուկ հոգեբանության բաժին
2009-2011 թթ. Խ.Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական Համալսարան, Արատաբանության ֆակուլտետ, Լոգոպեդիայի բաժին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2010 – 2017 թթ․ «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա», որպես հոգեբան, լոգոպեդ
2011 – 2016 թթ․ «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոն, որպես հոգեթերապևտ
2013 թ-ից մինչ այժմ Հայ- հունական պետական քոլեջ, որպես դասախոս:       Դասավանդում է հետևյալ առարկաները՝ Հոգեբանության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Սպասարկման հոգեբանություն, Բարոյագիտության հոգեբանություն, Ընտանեկան հոգեբանություն, Սթրեսի կառավարում զբոսաշրջային համալիրներում:
2013 թ-ից մինչ այժմ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում վարում է սեմինարներ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, անձնային աճի թրեյնինգներ և իրականացնում է անհատական հոգեթերապիա:
2014 թ. վերապատրաստել է Երևան քաղաքի թվով 7 դպրոցների հոգեբաններին և լոգոպեդներին «Նևրոտիկ կակազություն ունեցող երեխաների հետ․
աշխատանքային մոդել» թեմայով:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2016 – 2017 թթ․ Պալիատիվ հոգեբանություն և պալիատիվ խնամք
2013-2015 թթ. «Սատար» հոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական թրեյնինգներ
2014 թ. գործուղում Հունաստան, Վրաստան, Ստամբուլ՝ տեղի ուսումնական հաստատություններում աշխատող պրակտիկ հոգեբանների հետ փորձի փոխանակման նպատակով:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2014 թ-ից մինչ այժմ Առևտրաարդյունաբերական պալատի Երիտասարդական Խորհրդի անդամ
20