Արշակ Գասպարյան

Ծրագրերի իրականացման բաժնի համակարգող, դասընթացավար
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է՝

  • պետական և ոչ պետական կազմակերպություններին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում խորհրդատվության կազմակերպում՝ իրականացնելով կադրերի ընտրության, տեղաբաշխման, նրանց վերապատրաստման ծրագրեր (ՀՀ ՊՆ, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,  հանրային սննդի օբյեկտների կադրերի ընտրություն և վերապատրաստում և այլն);
  • միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծրագրերի նախագծման և իրականացման վերահսկողություն և համակարգում;
  • «Իրավաբանական հոգեբանություն», «Հանցավորության հոգեբանություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացների անցկացում:

2002 թ-ից առ այսօր իրավաբանական հոգեբանության ոլորտային առարկաներ է դասավանդում ՀՀ ամենատարբեր ԲՈՒՀ-երում և իրականացնում վերապատրաստումներ քրեական արդարադատության ոլորտի պատասխանատուների շրջանում (դատախազներ, դատավորներ, փաստաբաններ, քրեակատարողական ծառայողներ):

Այս ընթացքում ղեկավարել է ՀՀ դատաիրավական, քրեական արդարադատության և այլ ոլորտների ավելի քան երկու տասնյակ ծրագրեր ու նախաձեռնություններ: Հանդիսանում է քրեակատարողական համակարգում 2001 թ-ից ներդրված հոգեբանական ծառայության հիմնադիրը, որը ղեկավարել է մինչև 2011թվականը:

Երեք տարի շարունակ հոգեբանական ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության համակարգում՝ ղեկավարելով հոգեբանական հետազոտական աշխատանքները կարգապահական գումարտակում և կայազորային կարգապահական մեկուսարաններում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2004-2007 թթ. ԵՊՀ, հոգեբանության ֆակուլտետ, ասպիրանտուրա
2002-2005 թթ. Միջազգային նոր էկոլոգիա-քաղաքագիտական համալսարան, իրավաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա
2002-2004 թթ. ԵՊՀ, հոգեբանության ֆակուլտետ, մագիստրատուրա
1998-2002 թթ. ԵՊՀ, հոգեբանության ֆակուլտետ, բակալավրիատ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2005 թ-ից  մինչ օրս «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ ծրագրերի իրականացման բաժնի համակարգող, դասընթացավար
2011 թ-ից մինչ օրս «Սոցիալական արդարություն» հկ նախագահ
2015թ. փետրվար-հունիս Եվրոպայի Խորհուրդ, ազգային փորձագետ, փորձագետների խմբի ղեկավար
2014 թ-ից մինչ օրս Փաստաբանների Դպրոց և Փաստաբանների Պալատ, վերապատրաստող – հոգեբան
2014թ․ դեկտեմբեր-հունիս ԱՄՆ Պետդեպարտամենտ,  «Փի-Էյչ Ինտերնեյշնլ» Հայաստան, ազգային փորձագետ – հոգեբան (անչափահաս իրավախախտների ռիսկայնության գնահատման գործիքի մշակում)
2003–2013 թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ, ավագ վերապատրաստող, հոգեբան մասնագետների խմբի ղեկավար
2011–2013 թթ. ՀՀ Դատախազության դպրոց, ավագ վերապատրաստող- հոգեբան, մասնագետների խմբի ղեկավար
2011 թ-ից մինչ օրս ավելի քան 2 տասնյակ ծրագրերի ղեկավար արդարադատության, հատկապես՝ քրեական արդարադատության և բանտային բարեփոխումների ոլորտում (ԵԱՀԿ, USAID, ԵԽ, UNICEF, քաունթերփարթ ինթերնեյշնլ, «Փի-Էյչ» Ինտերնեյշնլ, Բաց հասարակության հիմնադրամ (OSI), Գերմանական միջազգային իրավական համագործակցության հիմնադրամ(IRZ) և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ)
2007-2010  թթ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչություն, շարքային և սպայական կազմի հետ հոգեբանական աշ¬խատանքների կազմակերպում և իրականացում
2002-2006 թթ. Երևանի պետական համալսարան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, ՀՀ Ոստիկանության ակադեմիա և այլ ԲՈՒՀ-եր, դասախոս
2002-2007 թթ.

2010-2011 թթ.

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն, գլխավոր մասնագետ-հոգեբան

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2002 թ-ից առ այսօր մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և դասընթացների՝ հատկապես շտկողական հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտներում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2011 թ-ից մինչ օրս Ամերիկյան Հոգեբանների Ասոցիացիայի (APA) անդամ
2012 թ-ից մինչ օրս Եվրոպական Պրոբացիոն Կազմակերպության (CEP) անդամ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հեղինակել է 12 գիտական հոդված՝ դատապարտյալների շրջանում վերականգնողական հոգեբանության, հոգեբանական հարմարման և հոգեբանական պատրաստականության ոլորտներում:

2 ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ է(«Իրավաբանական հոգեբանություն», Երևան, 2003թ., «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում», Երևան, 2013թ.):

20