Արմինե Հայրապետյան

Հոգեբան-խորհրդատու
ԿՀԿ թրեյնինգավար
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

Արմինե Հայրապետյանը 2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Նույն թվականին ընդունվել և 2015թ. գերազանցությամբ ավարտել է նաև մագիստրատուրան՝ անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն մասնագիտացմամբ:  Այժմ նույն ֆակուլտետի ասպիրանտ է: Վերապատրաստվել է որպես կոգնիտիվ թերապևտ, մանկան թերապևտ, խմբավար և այլն:  Մասնագիտական գործունեություն սկսել է իրականացնել դեռևս 2010 թվականից՝ կամավորական աշխատանքներ իրականացնելով «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ում՝ որպես հոգեբան-խորհրդատու և խմբավար: Որպես մանկական հոգեբան և խմբավար՝ կամավորական սկզբունքով աշխատել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությունում և «ՍՈՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամում: 2014 թվականից աշխատում է նաև «Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրում»՝ որպես հոգեբան:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում վարում  է սեմինար-քննարկումներ, թրեյնինգներ, ինչպես նաև իրականացնում  է հոգեբանական խորհրդատվություն և հանդիսանում է կենսաբանական հետադարձ կապի թրեյնինգավար-խորհրդատու:

3 գիտական հոդվածների հեղինակ է, աշխատում է ինչպես երեխաների, այպես էլ մեծահասակների հետ էկլեկտիկ ոճով՝ հիմք ընդունելով հումանիստական հոգեբանության  մեթոդաբանությունը:  

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2013-2015 թթ. ԵՊՀ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ: Մասնագիտացում՝ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն /մագիստրատուրա
2009-2013 թթ. ԵՊՀ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ /բակալավրիատ/

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2013 թ. առ այսօր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ որպես հոգեբան
2014 թ. առ այսօր «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր՝ որպես հոգեբան
2012-2013 թթ. Հայկական Կարմիր խաչի ընկերություն՝ որպես մանկական հոգեբան, խմբավար
2012 թ. «ՍՈՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ՝ որպես մանկական հոգեբան, խմբավար
2010-2013 թթ. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ՝ որպես հոգեբան-խորհրդատու

   

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ 

2011 թ. «Ինքնավերլուծության հմտությունների զարգացում» գործնական դասընթաց, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն
2012 թ. «Խմբավարի հմտությունների զարգացում խոցելի խմբերի հետ աշխատանքի օրինակով» գործնական դասընթաց, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն
 2012 թ. «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա» գործնական դասընթացի առաջին փուլ, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն
  2012 թ. «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի պրակտիկա» գործնական դասընթաց, որի շրջանակներում 2 ամիս անհատական աշխատանք որպես հոգեթերապևտ, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն
 2012 թ. «Ճգնաժամային խորհրդատվության հմտություններ» գործնական դասընթաց, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
 2012 թ.  Կանանց իրավունքներին նվիրված 5-օրյա դասընթաց, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
 2013 թ.  «Մանկական հոգեթերապիա» գործնական դասընթաց, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն
2014 թ. «Միջանձնային թերապիա» գործնական դասընթաց, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն
2014 թ. «Խմբավարի հմտություններ. Պրակտիկ կիրառում» գործնական դասընթաց, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն
 2015 թ. «Դասական և յունգյան հոգեդրամա» գործնական դասընթաց, ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

«Հոգեբանի մասնագիտական որակների զարգացումը հոգեբան ուսանողների մասնագիտական կրթության պայմաններում»- «Հոգեբանությունը և կյանքը» գիտական հանդես 1-2, 2013թ., էջ 42-46

«Երեք տարեկանի ճգնաժամը և ներընտանեկան հարաբերությունները» – ԵՊՀ «Արդիականության մարտահրավերները. Փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ», 2014թ. էջ 318-321

 

20