Աննա Ստեփանյան

Հոգեֆիզիոլոգ, ''Bio-feedback'' մեթոդի մասնագետ
Կենսաբանական գիտությունների թեկնածու
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է մի շարք հոգեբանական և հոգեմարմնական խանգարումների շտկում՝ կենսաբանական հետադարձ կապի մեթոդով (Bio-feedback), ինչպես նաև վարում է հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորման հետ կապված թրենինգներ։

Աննա Ստեփանյանի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հոգեֆիզիոլոգիան, նյարդաֆիզիոլոգիան, նյարդահոգեբանությունը, տվյալների կառավարումը՝ այդ թվում նաև կլինիկական։

Աննա Ստեփանյանը Երևանի պետական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո իրականացրել է գիտական աշխատանք Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում՝ շարունակելով մասնագիտանալ հոգեֆիզիոլոգիայի ասպարեզում։ 2005թ.-ին հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական թեզը, իսկ 2007թ.-ից սկսած դասավանդել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության, ինչպես նաև փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներում։  2011 թ.-ից աշխատել է նաև միջազգային Client Associated Businesses, Inc. ընկերության հայաստանյան գրասենյակում՝ որպես կլինիկական տվյալների մենեջեր։

Աննա Ստեփանյանը 110-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ մասնագիտական պարբերականներում։ Նա նաև իր աշխատանքների արդյունքները ներկայացրել է մի շարք հեղինակավոր միջազգային գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Լեհաստանում, Սլովենիայում և այլն։

Գերազանց տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2005 թ. Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի  մասնագիտական խորհուրդ, «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» մասնագիտություն, կենս. գիտ. թեկնածուի գիտական աստիճան
1999-2001 թթ. ԵՊՀ,  կենսաբանության ֆակուլտետ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, մագիստրոսի աստիճան
1995-1999 թթ. ԵՊՀ,  կենսաբանության ֆակուլտետ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, բակալավրի աստիճան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

05/2013 – 07/2015 թթ. «Այ Փի Էս Սի» Քաղաքական և Սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, տվյալների բազաների կառավարման մասնագետ
01/2011- 01/2013 թթ. ՛՛Firmplace Corporation՛՛ ընկերության երևանյան մասնաճյուղ, Client Associated Businesses, Inc. (CAB), տվյալների բազաների կառավարման մասնագետ
09/2008 – 09/2012 թթ. ԵՊՀ, կենսաբանության ֆակուլտետ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն ասիստենտ
09/2008 – 09/2012 թթ. ԵՊՀ,  փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, ասիստենտ
09/2007 – 09/2008 թթ. ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, դասախոս
01/2001 – 12/2010 թթ. ԵՊՀ,  կենսաբանության ֆակուլտետ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, գիտաշխատող

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

International Brain Research Organization (IBRO)
Federation of European Neuroscience Societies (FENS)
Society for Psycho physiological Research (SPR)
20