Սերգեյ Ղասաբյան

Բժիշկ-հոգեթերապևտ
բժշկական գիտությունների թեկնածու
(010) 58 18 14
(077) 58 18 14
(096) 58 18 14
info@hogeban.am

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է.

  • Բժշկա-հոգեբանական անհատական և ընտանեկան խորհրդատվություն
  • Կլինիկական նույնականացում (դիֆֆերենցիալ ախտորոշում) և հոգեթերապիա հետևյալ դեպքերում՝

– նևրոտիկ վիճակներ և օրգանիզմի վրա դրանց  հետևանքներ

– սահմանային վիճակների խանգարումներ (փսիխոպաթիա, բնավորության շեշտվածություն, հարմարվողականության և վարքի խանգարումներ)

– տագնապային խանգարումներ, կպչուն վախեր, դեպրեսիա

– հոգեսոմատիկ խանգարումների ( հիպերտոնիա, բրոնխիալ ասթմա, 12- մատնյա աղու և ստամոքսի խոց, հիպերվինտիլիացիոն համախտանիշ, գլխացավեր, լարվածություն, միգրեն, մկանային լարվածություն  և այլն ),

– հետսթրեսային վիճակներ և դրանց հետևանքներ, ինչպես նաև դիսոցիատիվ խանգարումների բուժում :

  • Հոգեֆիզիոլոգիական ծրագրավորվող ինքնակարգավորման մեթոդի ուսուցում («Բանալի»  մեթոդ ), ինչպես թրեյնինգային ձևաչափով, այպես ել անհատական: Մեթոդի յուրահատկություններն են՝ պարզությունն ու  ուսուցման արագությունը, անհատի համար ցանկալի հոգեհուզական և հոգեֆիզիոլոգիական  վիճակի ինքնակամ (գիտակցված) ծրագրավորումը :
  • Ինքնակարգավորման հմտությունների ուսուցում՝ համակարգչային կենսաբանական հետադարձ կապի օգնությամբ (Bio-feedback): Ուսուցումը իրականացվում է միայն անհատական :

Պրակտիկ հոգեթերապիայի ոլորտում ունի 32 տարվա աշխատանքային փորձ, իսկ գիտահետազոտական  գործունեության՝ 17 տարվա փորձ: Մանկավարժական գործունեությամբ զբաղվում է 8 տարուց ավելի: Հանդիսանում է «Բանալի»   և համակարգչային կենսաբանական հետադարձ կապի (Bio-feedback) մեթոդների մշակողներից մեկը: Ունի հայտնագործության հեղինակային իրավունքի վկայագիր: Կազմակերպել և ղեկավարել է երկու գիտահետազոտական և պրակտիկ լաբարատորիաներ, որոնք զբաղվել են հոգեթերապիայում նոր, ոչ դեղորայքային մեթոդների մշակմամբ: Ներկայումս դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության ամբիոնում՝ որպես դոցենտ:

Ունի ավելի քան 40 գիտական  հրապարակումներ նեյրոֆիզիոլոգիայի , հոգեֆիզիոլոգիայի, հոգեթերապիայի, հոգեբուժության, ռազմական և պրոֆիլակտիկ բժշկության ոլորտներում:

Մասնակցել է  ՀՀ առողջապահության նախարարության՝ բժիշկների մոտ մասնագիտական այրման համախտանիշի  առանձնահատկությունների բացահայտման և նկարագման ծրագրին (ՀՀ, 2013 թ.):

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն բժշկական գիտությունների թեկնածուի կոչման համար: Թեմա՝ «Դիմային ներվի կորիզի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը»:
1967-1973 թթ. ռուսական բաժնի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետի ուսանող Եր.ՊԲԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2012-թ.-ից մինչ այսօր դասավանդում է Ռուս-Հայկական(Սլավոնական)  համալսարանի հոգեբանության ամբիոնում ( դոցենտ)
 2010 թ.-ից մինչ այսօր «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն,  բժիշկ-հոգեթերապևտ
 2005-2010 թթ. դասավանդել  է Մ. Հերացու  անվան պետական բժշկական համալսարանի  ընտանեկան հոգեթերապիայի ամբիոնում (դոցենտ)
2002-2005 թթ. լիցենզավորված բժիշկ-հոգեթերապևտ, անհատական աշխատանքային գործունեություն
1987-2002 թթ. բժիշկ-հոգեթերապևտ,  №17 պոլիկլինիկայի հոգեթերապևտիկ սենյակի ղեկավար
1985-1987 թթ. բուժական- վերականգնողական բաժանմունքի  բժիշկ- հոգեթերապևտ, Ղազախստանի հանրապետական հիվանդանոցի՝  նևրոզների և այլ սահմանային վիճակների թերապիայում նոր մեթոդների ներդրման  գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար:
1983 -1985 թթ. Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության արդյունաբերական հոգեֆիզիոլոգիայի բաժնի  լաբարատորիայի  ղեկավար(ԱՄ «Պոզիստոր», ք. Աբովյան)
1975-1983 թթ. ՀԽՍՀ  ԳԱԱ –ի  Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի  կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի  լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
1973-1975 թթ. Բժիշկ-օրդինատոր Մասիսի շրջանային հիվանդանոցում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2013 թ.-ից մինչ  այսօր Համառուսական արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ОППЛ) հայկական(տարածաշրջանային)  բաժանմունքի  առաջին տեղակալ
2011 թ-ից մինչ այսօր Համառուսական արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ОППЛ) իրական անդամ
2012 թ.-ից մինչ այսօր Համառուսական արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ОППЛ) տարածաշրջանային սերտիֆիկացված դասախոս :
1985 թ-ից մինչ այսօր նյարդաբանների, հոգեբույժների և հոգեթերապևտների հայկական միության անդամ
1975 թ. հայկական ֆիզիոլոգների միության անդամ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2013 թ. Ռուս-Հայկական(Սլավոնական)  համալսարանի ամենամյա գիտական նստաշրջան
2013 թ. «Տեսական և կիրառական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները» 4-րդ միջազգային գիտաժողով
2011 թ. «Տեսական եւ կիրառական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները» 3-րդ միջազգային գիտաժողով
1986 թ. զեկույց նյարդաբանների, հոգեբույժների և հոգեթերապևտների հայկական միությունում՝ «ժամանակակից համակարգչային մեթոդները թաքնված դեպրեսիաների գործիքային ախտորոշման  մեջ»
1981 թ. Նեյրոֆիզիոլոգիայի 8-րդ միջազգային գիտաժողով (ք.Բուդապեշտ)
1979 թ. Միջազգային սիմպոզիում՝ նվիրված Ի. Սեչենովի 100-ամյակին (ք.Մոսկվա)

ԲԺՇԿԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

1983 թ.   նյարդաբանի որակավորում (ք.Երևան )

1985 թ.   հոգեբույժի որակավորում (ք.Երևան)

1985 թ.   ասեղնաբույժի որակավորում( ք.Կազան)

1986 թ.   հոգեթերապևտի որակավորում  (ք.Մոսկվա)

1986 թ.   ասեղնաբույժի որակավորում (ք.Լենինգրադ)

20