Skype խորհրդատվություն

Skype խորհրդատվությունն այժմ լայնորեն տարածված խորհրդատվական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս այցելուին, անկախ իր գտնվելու վայրից, կապ հաստատել հոգեբանի հետ և իրականացնել խորհրդատվական ամբողջական գործընթաց:

Խորհրդատվության անցկացման այս ձևաչափն ունի միայն իրեն հատուկ  առանձնահատկություններ և առավելություններ՝

  • Գաղտնիության ապահովման բարձրագույն մակարդակ;
  • Այցելուի մոտ անվստահություն և ամոթխածություն առաջացնող գործոնների բացակայություն;
  • Տարածությունների և հեռավորության հաղթահարում: Եթե այցելուն ապրում է այլ քաղաքում, երկրում կամ ունի ֆիզիկական խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա տեղաշարժի հնարավորությունը,  ապա այցելուն կարող է առանց լքելու իր գտնվելու վայրը /տունը կամ աշխատանքի վայրը/  այցելել հոգեբանի աշխատասենյակ: Ինչպես նաև այցելուն հարկադրված չի լինի դադարեցնել խորհրդատվական գործընթացը կամ փոխել մասնագետին տեղափոխությունների ժամանակ /բնակության վայրը փոխելիս, աշխատանքային գործուղումների և այլնի դեպքում/:
  • Հանդիպումների ժամանակացույցի ճկունություն:

Մեր մասնագետների կողմից իրականացվող SKYPE ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ից օգտվում  են աշխարհի տարբեր երկրներում բնակվող այցելուներ, այդ թվում՝ Ռուսաստանի  Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ուկրաինայում,  Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Վրաստանում,  Ճապոնիայում։

SKYPE խորհրդատվությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն,  անգլերեն, արաբերեն լեզուներով, և օգտվողների աշխարհագրությունը  շարունակվում է ընդլայնվել:
Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն կամ գրել info@hogeban.am էլ. հասցեին:

 Skype  login –   ayg.hogeban