ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԻՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ

“ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ”

թրեյնինգ

 Մեր օրերում դպրոցի հոգեբանի գործառույթը ընդլայնել է իր նշանակությունը դպրոցներում, մեծացել է արհեստավարժ, ժամանակակից մոտեցումներով զինված մասնագետների պահանջարկը, որը գիտակցվում է թե դպրոցի ղեկավարության, թե ծնողների և աշակերտների կողմից:

Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:

Վերապատրաստում անցնող խմբի մասնակիցները խմբի ղեկավարի ուղեկցությամբ այցելում են դպրոցներ և գործնականում կիրառում իրենց գիտելիքները, կատարելագործում հմտությունները պրակտիկ դաշտում:

Աշխատանքային փորձի ամփոփումը և ժամանակակից դպրոցի մարտահրավերները ուղղորդեցին ծրագրի վերանայմանն ու կատարելագործմանը՝ ներառելով հոգեբանի մասնագիտական և անձնային պատրաստության նոր եզրեր:

Թրեյնինգի նպատակն է դպրոցի հոգեբանի աշխատանքի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորումը:

Թրեյնինգի մասնակիցներ` հոգեբաններ, մանկավարժներ, ինչպես նաև նշված մասնագիտացումը ստացող մագիստրատուրայի ուսանողներ:

Կիրառվող տեխնիկաներ`ազատ դասախոսություն, փաստաթղթերի կազմում, ծրագրերի կազմում, քննարկում,  վարժանք, դերային խաղ, դեպքերի վերլուծություն,  հոգեբանական ախտորոշման մեթոդների կիրառում,վերլուծություն, հոգեբանական եզրակացության պատրաստում:

 Թրեյնինգի ծրագիր

Հոգեբանը դպրոցում՝ պաշտոնի համապատասխանությունը, ֆունկցիաները, դերը,  գործունեության կազմակերպումը:

  • Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի պրոֆեսիոգրամմայի և փսիխոգրամմայի բաղադրիչներին, հոգեբանի գործունեության նպատակներին, խնդիրներին, կաբինետի կահավորմանը ներկայացվող պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերին;
  • Կտիրապետեն տարեկան պլան կազմելու, մատյանը վարելու, հաշվետվություն ներկայացնելու հմտություններին:
  • Կկարողանան բացահայտել և զարգացնել մասնագիտության համար անհրաժեշտ որակները և հմտությունները:

Հոգեբանի գործունեության տեսակները դպրոցում

  • Մասնակիցները կծանոթանան հոգեբանի գործունեության և մոտեցման  առանձնահատկություններին աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ աշխատանքում:
  • Պատկերացում կկազմեն դպրոցում հոգեբանական ախտորոշման, կորեկցիոն-զարգացնող, լուսավորչական աշխատանքի, հոգեբանական կանխարգելման, խորհրդատվության, ինչպես նաև դպրոցում ուսումնական ու կազմակերպչական գործընթացի ուղեկցության մասին:
  • Կծանոթանան դպրոցում հոգեբանի աշխատանքի տարբեր տեսակների իրականացման դժվարություններին, կմշակեն դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու, մասնագիտական որոշումներ կայացնելու հմտություններ:

Հոգեբանական ախտորոշման կազմակերպումն ու իրականացումը կրտսեր, միջին և ավագ դպրոցում

  • Մասնակիցները կծանոթանան տարբեր տարիքի երեխաների, միջանձնային փոխհարաբերությունների, խմբերի և մանկավարժների մասնագիտական որակների հոգեբանական ախտորոշման առանձնահատկություններին;
  • Պատկերացում կկազմեն դպրոցական ուսուցման տարբեր փուլերում և դպրոցի գործունեության տարբեր օղակներում ծագող խնդիրների, դրանց բացահայտման և գնահատման մեթոդների մասին;
  • Կտիրապետեն ախտորոշման անցկացման փուլերի կազմակերպմանը;
  • Կտիրապետեն մեթոդների ընտրության և կիրառման, արդյունքների մշակման հմտություններին:

Դպրոցի հոգեբանի կորեկցիոնզարգացնող աշխատանքի բովանդակությունը:

  • Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի կորեկցիոն-զարգացնող աշխատանքի տեսակներին` դասախոսություն, սեմինարներ, վարժանքներ, խաղեր, հոգեբանական թրեյնինգ, դպրոցում բացահայտված տարբեր խնդիրների կորեկցիայի համար անհրաժեշտ մեթոդներին;
  • Կտիրապետեն դպրոցում սեմինարների և դասախոսությունների անցկացման տեխնոլոգիային;
  • Կտիրապետեն զարգացնող և կորեկցիոն վարժանքների և խաղերի անցկացման հմտություններին:
  • Կկարողանան կազմել սեմինար-պարապմունքի, դասախոսության պլան, թրենինգի ծրագիր, ընտրել համապատասխան թեմաներ, մեթոդներ, վարժանքներ առաջադրված նպատակին հասնելու համար:

Հոգեբանական պրոֆիլակտիկան և խորհրդատվությունը դպրոցում

  • Մասնակիցները կծանոթանան դպրոցում լուսավորչական աշխատանքի, հոգեբանական թեմատիկ զրույցների, հոգեբանական խորհրդատվության առանձնահատկություններին, մանկավարժների, ծնողների և աշակերտների կողմից հոգեբանին դիմելու հնարավոր պատճառներին;
  • Կտիրապետեն այցելուի վերաբերյալ սոցիալ-հոգեբանական տեղեկատվության հավաքագրման և ընդհանրացման մեթոդներին;
  • Կտիրապետեն առաջնային կոնսուլտացիայի անցկացման համար անհրաժեշտ հիմնական հմտություններին:

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Թրեյնինգը հնարավոր է նաև անցկացնել օնլայն ձևաչափով։

Թրեյնինգի տևողությունը`  32 ակադեմիական ժամ, 16 հանդիպում`  90 րոպե տևողությամբ:

Արժեքը՝ 118․000 դրամ։

Խմբում մասնակիցների քանակը՝ 6-10

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.