ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Թրեյնինգի նպատակն է կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ հաղթահարման և լուծման հմտությունների ձևավորումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնազարգացումը:

Մասնակիցները կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, որի արդյունքում կկատարվի կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների կառավարման փորձ:

Թրեյնինգի արդյունքում մասնակիցները ձեռք  կբերեն՝

.Կոնֆլիկտի և կոնֆլիկտային փոխազդեցության վերաբերյալ պատկերացումների արդյունավետ մոդելներ, ավելի պոզիտիվ դիրքորոշում
.Գիտելիքներ կոնֆլիկտի, պրոբլեմային իրավիճակների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ
.Ինքնադիտման և ինքնաճանաչման հմտություններ:
.Կոնֆլիկտի ժամանակ հուզական վիճակներն ընկալելու և հասկանալու հմտություններ
.Կոնֆլիկտային իրավիճակների վերլուծության, դրանց հնարավոր պատճառների բացահայտման հմտություններ
.Կոնֆլիկտային իրավիճակում վարքի ինքնակարգավորման և ինքնակատարելագործման հմտություններ
.Կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ հակազդման և համագործակցության հմտություններ:

Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:
Թրեյնինգի տևողությունը` 10 հանդիպում, շաբաթական 2 անգամ 2 ժամ, 20 ժամ :

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ թրեյնինգը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.