Արդյունավետ շփում

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ

Թրեյնինգի նպատակն է`  բարձրացնել մասնակիցների սոցիալ-հոգեբանական կոմպետենտությունը, մարզել հաղորդակցման կազմակերպման և կառավարման, հարաբերությունների կառուցման հմտությունները:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհմտանան հաղորդակցման միջոցների արդյունավետ կիրառման, ծանոթություն հաստատելու, ինքնաներկայացման, ելույթ ունենալու, վստահություն և համակրանք շահելու, հոգետեխնիկաների կիրառման, համոզելու, հոգեբանական ներազդման միջոցների կիրառման, հաղորդակցման ընթացքում նոր հնարավորությունների բացահայտման, հարաբերություններում պրոբլեմային իրավիճակների վերլուծության և հաղթահարման հարցերում:

Կիրառվող մեթոդները` քննարկում, դեպքերի վերլուծություն, սեփական փորձի վերլուծություն, հոգեբանական վարժություններ, խաղեր, թեստեր, աշխատանք փոքր խմբերով և զույգերով:

Թրեյնինգի բովանդակությունը

  • Ծանոթություն, խմբային նորմերի սահմանում, աշխատանքային մթնոլորտի, խմբային համախմբվածության ձևավորում:
  • Հաղորդակցման խոսքային և ոչ խոսքային միջոցների նշանակությունն ու կիրառությունը: Մարմնի լեզուն:
  • Առաջին տպավորությունը և դրա վրա ազդող գործոնները:
  • Արդյունավետ ինքնաներկայացման, դրական իմիջի ստեղծման տեսական մոտեցումները  և գործնական կիրառությունը:
  • Համակրանք և վստահություն շահելու միջոցները, հրապարակային ելույթի հմտությունները:
  • Հաղորդակացման ընթացքում հոգեբանական պատնեշի բացահայտում և հաղթահարում:
  • Հաղորդակցման մեջ սեփական ագրեսիայի բացահայտման և կառավարման միջոցները:
  • Անձնային ռեզերվների բացահայտում և ինքնավստահության բարձրացում: Հաղորդակցման մեջ ինքնաճանաչման, դիմացինին ճանաչելու հմտությունների մարզում:
  • Հաղորդակցման գործընթացի կառավարման հմտություններ: Զրույցը վարելու, կոնստրուկտիվ քննադատության, ոչ կոնֆլիկտային հաղորդակցման մարտավարություններն ու կանոնները: 

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Թրեյնինգի մասնակիցները` արդյունավետ հաղորդակցվել ցանկացող բոլոր անձինք:

Թրեյնինգի տևողությունը՝ 10  հանդիպում, շաբաթական 2 անգամ, 2 ժամ, ընդամենը` 20 ժամ:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.