Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար

Մասնակցելով դասընթացին, Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ հոգեբանության նորագույն հետազոտություններին, ճանաչել հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով իրականացնել ինքնաճանաչում, ստանալ  հուզող հարցերի պատասխանները, բացայատել մարդու վարքի գաղտնիքները:

Դասընթացի բովանդակությունը

  • Հոգեբանական ուսումնասիրման մեթոդներ` գիտափորձ, դիտում, թեստեր, հարցազրույց և այլն:
  • Հոգեկան գործընթացներ` ուշադրություն, զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն:
  • Հոգեվիճակներ` սթրես, տագնապ, վախեր և այլն:
  • Հոգեկան հատկություններ` բնավորություն, խառնվածք, ընդունակություններ:
  • Մարդու վարքի դրդապատճառները:

Դասընթացի տեխնիկաներ` քննարկում, տեսանյութերի դիտում, իրավիճակների և օրինակների վերլուծություն, հոգեբանական թեստավորում, բանավեճ:

Դասընթացի վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Դասընթացը հնարավոր է անցկացնել նաև օնլայն։

Դասընթացի տևողությունը`   10 հանդիպում`  20 ակադեմիական ժամ, շաբաթական 1 կամ 2 անգամ, 1.5 ժամ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.