Նյարդամկանային ռելաքսացիայի ծառայությունում կիրառվող սարքավորումները

Գրանցվել խորհրդատվության

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱ ծառայությունն իրականացվում է հետևյալ սարքավորումների միջոցով՝

Բազմաֆունկցիոնալ մերսող-մահճակալ

Բազմաֆունկցիոնալ այս սարքը պարունակում է տուրմանային կերամիկա, որի արձակած ինֆրակարմիր երկարալիք ճառագայթները դրական ներգործություն են ունենում ողջ օրգանիզմի վրա՝ բարելավելով բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը։  Սարքը  հնարավորություն է տալիս միաժամանակ իրականացնել մի շարք կանխարգելիչ և վերականգնող միջոցառումներ` նպաստելով հետևյալ խնդիրների հաղթահարմանը.

  • ողնաշարի հետ կապված խնդիրներ
  • սիրտ-անոթային խնդիրներ
  • նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
  • սթրեսային իրավիճակներ
  • ֆիզիկական գերհոգնածություն
  • օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկում
  • օրգանիզմի ընդհանուր քաշի կառավարում և ավելորդ ճարպային շերտի վերացում
  • կեցվածքի շտկում:

Սարքն ունի ստիմուլատոր գոտի, որը տեղադրվելով որովայնի կամ ավելորդ ճարպաշերտեր ունեցող ցանկացած հատվածում, օգնում է մարզել մկանները,  նվազեցնել ճարպային շերտը, կարգավորել աղիների աշխատանքը։ Սարքը կարող է  օգտագործվել տարբեր հասակի, քաշի և տարիքի մարդկանց դեպքում:

Ոտքերի մերսիչ կամ «Երկրորդ սիրտ»

Մեր ոտնաթաթերի տակ գտնվում են կենսաբանորեն

ակտիվ  34 կետեր, որոնց վրա ներգործելով, հնարավոր է ազատվել մի շարք խնդիրներից: Այս սարքը  ոտնաթաթերի կետերի ճիշտ մերսման շնորհիվ իրականացնում է հետևյալ թերապևտիկ ֆունկցիաները՝

  • Կարգավորում է ճնշումը, շաքարի պարունակությունն արյան մեջ / այն համարվում է նաև «դիաբետիկ ոտք»/
  • Կարգավորում է արյան հոսքը, հեռացնում է այտուցները, ոտքերի հոգնածությունը և ցավի զգացողությունը
  • Բարելավում է աղեստամոքսային համակարգի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը
  • Բարելավում է մազանոթների աշխատանքը և խթանում NK բջիջների (բջիջներ, որոնք օրգանիզմում պայքարում են քաղցկեղածին բջիջների դեմ) արդյունավետ աշխատանքը
  • Լավացնում է ուշադրությունը և կենտրոնացումը

Ամրապնդում է իմունային համակարգը։

Տաքացման ժամանակ ստեղծվում է մագնիսական դաշտ, որն ուժեղացնում է նյութափոխանակությունը, արյան տեղային հոսքը և լավացնում է սնուցումը հյուսվածքներում և օրգաններում։ Տուրմանային կերամիկայի յուրօրինակ բաղադրության շնորհիվ տեղի է ունենում հանքային նյութերով հագեցում, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար:

Սարքը չունի հակացուցումներ, տարիքային և քաշային սահմանափակումներ։

  

Տուրմանային ներքնակ

Տուրմանային կերամիկայից պատրաստված այս ներքնակը կիրառվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում՝ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերկանգնողական նպատակներով։ Ներքնակի թերապևտիկ ազդեցությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա՝ բարելավելով բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը։

  • Տուրմանային ներքնակը բարելավում է նյարդային համակարգի գործունեությունը, հիշողությունը, ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը, գիշերային քունը
  • Խթանում է սիրտ-անոթային, շնչառական համակարգի անխափան աշխատանքը
  • Օգնում է ազատվել ողնաշարի հետ կապված խնդիրներից
  • Նպաստում է մաշկային մի շարք խնդիրների վերացմանը
  • Օգնում է հաղթահարել սեռական օրգանների հետ կապված խնդիրները
  • Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը
  • Արդյունավետ է մկանային լարվածության թուլացման և մկանային ցավերի դեպքում:

Սարքը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Սարքի օգտագործումը դյուրին է և հաճելի:

Տուրմանային պրոյեկտոր

Սարքը նախատեսված է մարմնի տեղային մասերի մերսման և տաքացման համար։ «Նրբանկատ» սարք է՝ նուրբ խնդիրների լուծման համար․

  • Միզասեռական օրգանների խնդիրներ
  • Աչքերի չորություն
  • Ուսացավ և մկանային ցավ
  • Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ
  • Մաշկի հետ կապված խնդիրներ, ենթամաշկային տիզ

Այն նաև մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որը տարբեր հիվանդությունների կանխման և առողջական խնդիրների լուծման կարևորագույն պայմաններից է:

Բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում խոլեստիրինի մակարդակը արյան մեջ, մաքրում անոթները։

Ունի ցավազրկող, հակաբորբոքային, նյարդային համակարգը հանգստացնող ազդեցություն։

Սարքը թողնում է նաև  կոսմետիկ ազդեցություն։ Արյան շրջանառության բարելավման արդյունքում մաքրվում և հարթվում է մաշկը։

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.