Մասնագիտական կողմնորոշման բազային տեխնիկաներ

Գրանցվել խորհրդատվության

“Մասնագիտական կողմնորոշման բազային տեխնիկաներ” դասընթացը նախատեսված է աշխատող հոգեբանների, հոգեբան ուսանողների և մանկավարժության ոլորտում աշխատող մասնագետների համար։

Դասընթացի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին՝

  1. Մասնագիտական կողմնորոշման ոլորտի առանձնահատկություններին;
  2. Կախված աշակերտի տարիքային զարգացման փուլից` մասնագիտական կողմնորոշման աջակցության առանձնահատկություններին;
  3. Կրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման պրակտիկ վարժություններին, խաղերին և թեստերին։

Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։

Դասընթացը բաղկացած է 8 հանդիպումներից: 4 հանդիպում նվիրված է տեսական նյութի քննարկմանը, 4 հանդիպում՝ մասնագիտական կողմնորոշման պրակտիկ վարժություններին, թեստերին և խաղերին, որոնք կիրառվում են աշակերտների հետ կատարվող աշխատանքում։

Դասընթացի հեղինակ և վարող՝ հոգեբան Մարի Ամիրխանյան:

Դասընթացի տևողությունը` 8 հանդիպում /16 ժամ/:

Դասընթացի ամբողջական արժեքը՝ 25.000 դր., ուսանողների համար՝ 20% զեղչ։

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է դասընթացի մասնակցության երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.