“BIO-FEEDBACK” ԹԵՐԱՊԻԱՆ ՀԻՊԵՐՏՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գրանցվել խորհրդատվության

 Բժշկական հետազոտությունները հաստատում են, որ արյան բարձր ճնշման պատճառներից մեկը վեգետատիվ նյարդային համակարգի կողմից անոթների կարգավորման հավասարակշռության խանգարումներն են։ Այդ խանգարումների ամենավաղ նշաններից են մկանների տոնուսի փոփոխությունները և ջերմաստիճանային կարգավորման խանգարումները։

Հենց այս ցուցանիշների հիման վրա մշակված մկանագրական և ջերմաստիճանային Biofeedback-թրեյնինգները թույլ են տալիս նվազեցնել արյան զարկերակային ճնշման ցուցանիշները  10-20 մմ ս.ս –ով։

Biofeedback-թրեյնինգների ընթացքում կիրառվում են ռելաքսացիայի մեթոդներ, որոնք թույլ են տալիս մեր այցելուներին համակարգչի էկրանին տեսնել մկանների լարվածության աստիճանի կամ ձեռքերի մատների ջերմաստիճանի փոփոխությունները։ Այս թրեյնինգների նպատակն է կիրառվող ֆիզիոլոգիական պարամետրերի նպատակաուղղված փոփոխությունը, ինչն իր հերթին նպաստում է արյան զարկերակային ճնշման նվազեցմանը։

10987361_1493285404325216_1629810960395029092_n

Թրեյնինգների արդյունքում մեր այցելուների մոտ ձևավորվում են համապատասխան հմտություններ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կարգավորել արյան ճնշման փոփոխությունները նաև թրեյնինգներից դուրս և նվազեցնել նշանակված դեղորայքի կիրառումը (բուժող բժշկի պարտադիր թույլտվությամբ)։

Հետազոտական տվյալների համաձայն` Biofeedback-թրեյնինգների արդյունքում հիպերտոնիկ հիվանդություն ունեցողների 35%-ի մոտ հաջողվել է 2 անգամով նվազեցնել դեղորայքի կիրառումը, իսկ 58%-ի մոտ՝ ընդհանրապես հրաժարվել դեղորայքի կիրառումից։ Թրեյնինգների թերապևտիկ արդյունքը պահպանվել է անգամ  3 տարի անց ստուգվելու պարագայում և դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի առաջացել։

Մկանագրական և ջերմաստիճանային Biofeedback-թրեյնինգները ցուցված են 1, 2 և 3 աստիճանի հիպերտոնիկ հիվանդության դեպքերում։ Հակացուցումներ կան սիրտ-անոթային ցածր անբավարարության դեպքում։

Թերապիան ներառում է 20-30 րոպե տևողությամբ առնվազն 15-20 սեանս՝ պայմանավորված հիվանդության խորության աստիճանով և այլ հիվանդությունների առկայությամբ: Սեանսների հաճախականությունը`յուրաքանչյուր օր կամ մեկ օր ընդմիջումով: