ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոգեբանական ակումբի հերթական հանդիպմանը կքննարկվի «ԾՆՈՂԱՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեման:

Շատ ծնողներ իրենց երեխային տրամադրում են թե՛ ժամանակ և թե՛ միջոցներ, սակայն դժվարանում են հասկանալ ու ճանաչել նրան: Մինչդեռ երեխայի համար ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ծնողների հետ հուզական շփումը, որը որոշիչ դեր ունի ծնող-երեխա փոխհարաբերություններում:
Հանդիպման ընթացքում կքննարկենք.
• Ի՞նչ է ընտանիքը և ի՞նչ գործառույթներ է իրականացնում
• Ընտանեկան դերերը
• Ընտանիքի ազդեցությունը երեխայի զարգացման վրա և հակառակը
• Ի՞նչ է նշանակում լինել ծնող
• Ո՞ւմ կարելի է համարել իդեալական ծնող
• Ընտանեկան ճգնաժամեր
• Երկու ծնողների սիրո դրսևորումների տարբերությունը և կարևորությունը
• Ընտանեկան դաստիարակության ոճերը
• Ծնող-երեխա փոխհարաբերությունների կարգավորման մի շարք հմտություններ և վարքային տեխնիկաներ
Հանդիպումը կվարի հոգեբան Լենա Կարապետյանը:

Մասնակցությունը հոգեբանական ակումբին ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են:
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին (շաբաթ օրը)` ժամը 13:00-ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով:
Հասցե` Մաշտոցի 40:

20

Թողնել մեկնաբանություն