ՎԱԽԵՐ ԵՎ ՖՈԲԻԱՆԵՐ

Վախերը, տագնապներն ու ֆոբիաները, իրենց տարբեր դրսևորումներով, մշտապես անհանգստացրել են մարդկանց` խաթարելով կյանքի բնական ընթացքը: Հատկապես այդ հարցում խոցելի խումբ են համարվում երեխաներն ու դեռահասները:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ավելի լայն լուսաբանել այդ խնդիրները` լուրջ հետևանքներից խուսափելու համար:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն`
• Վախի առաջացման պատճառները
• Վախ,տագնապ, ֆոբիա հասկացությունների տարբերությունները
• Այդ երևույթներից առաջացող հետևանքերը
• Կանխարգելման և ինքնակարգավորման միջոցները

Ակումբի վարող` հոգեբան Լուսինե Հարությունյան։
Այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցելու հոգեբանական ակումբի այս հանդիպմանը: Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են:
Հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 22–ին, ժամը 13:00-ին:

20

Թողնել մեկնաբանություն