ՖԱՆԱՏԻԿ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 Ֆանատիկ կախվածությունը՝ որպես սոցիալ-հոգեբանական երևույթ, արդեն երկար ժամանակ է, ինչ դարձել է երիտասարդական ենթամշակույթի անբաժանելի մի մաս:
Քաղաքներում, սոցիալական ցանցերում ստեղծվում են ֆան-ակումբներ, սակայն ֆանատիկ կախվածությունը, որպես ադիկտիվ վարքի մի տեսակ, բավականին վտանգավոր է: Ֆանատներին հատուկ է հակասոցիալական վարքը, նրանց շրջանում առկա է քիմիական կախվածություն ձեռք բերելու, ինչպես նաև ինքնասպանություն գործելու մեծ հավանականություն:
Սեմինարի նպատակն է բարձրացնել դեռահասների, ուսանողների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրվողների իրազեկությունը «ֆանատիզմ» երևույթի, դրա վտանգավոր հետևանքների և կանխարգելման վերաբերյալ:

Քննարկվող հարցերն են՝

1. Ի՞նչ է ֆանատիկ կախվածությունը
2. Ինչպե՞ս է այն առաջանում և զարգանում
3. Ինչո՞վ են տարբերվում ֆանատները երկրպագուներից
4. Որո՞նք են ֆանատիկ կախվածության նախանշանները
5. Որո՞նք կարող են լինել ֆանատիկ կախվածության վտանգավոր հետևանքները

Սեմինարը նախատեսված է պրակտիկ հոգեբանների, դեռահասների, ուսանողների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար:
Հանդիպումը կանցկացնի հոգեբան Արևիկ Ավետիսյանը:
Մասնակցությունը սեմինարին ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են:
Հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ փետրվարի 7–ին, ժամը 13:00-ին:

20

Թողնել մեկնաբանություն