ՔՈՈՒՉԻՆԳ

Քոուչինգը ժամանակակից հոգեբանության մեջ նոր ուղղություն է, որի հիմնական կարգախոսն է՝ «Մեզնից յուրաքանչյուրն ունի բավարար պոտենցիալ հաջողության հասնելու համար»: Քոուչինգում չկան անհաջողություններ կամ խնդիրներ, ամեն իրավիճակ սովորեցնում է ինչ-որ բան, իսկ քոուչ-մասնագետը օգնում է հստակեցնել՝ կոնկրետ ինչ որակներ, կարողություններ, գիտելիքներ պետք է զարգացնել՝ առաջընթաց ունենալու համար:
Քոուչ-մասնագետի խնդիրն է՝ աջակցել այցելուին արդյունավետ վարք ձևավորել իր գործունեության այս կամ այն ոլորտի մեջ (բիզնես, կարիերայի կառուցում, անձնական կյանք):
Նոյեմբերի 8-ին` ժամը 13:00-ին, <<ԱՅԳ>> հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի կունենա <<ՔՈՈՒՉԻՆԳ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ>> թեմայով հանդիպումը: Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ Է:
Ակումբը կվարի հոգեբանական գիտությունների թեկնածու, բիզնես-թրեյներ, քոուչ Տարաս Վավրիկը(ք. Կիև, Ուկրաինա):
20

Թողնել մեկնաբանություն