«ՎՍՏԱՀ ՎԱՐՔ»

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հոգեբանական ակումբի հերթական հանդիպմանը, որն այս անգամ նվիրված է «Վստահ վարք» թեմային:

Տվյալ թեման եղել է, կա և միշտ կլինի ակտուալ, քանի որ վստահ վարքը ոչ միայն արդեն իսկ համարվում և գնահատվում է որպես դրական, ցանկալի վարքագիծ, այլ նաև արտացոլվում է կյանքի տարբեր ոլորտներում՝ անդրադառնալով թե՛ կյանքի ընդհանուր որակի, և թե՛ ինքնազգացողության, ինքնաընկալման, ինքնագնահատման և ինքնադրսևորման վրա:
Չնայած նրան, որ այս թեման բավականին ուսումնասիրված է, ժամանակակից կյանքի արագընթաց և անվերջ փոփոխություններով լի ռիթմն իր հետ բերում է նոր հարցեր և առաջացնում նոր խնդիրներ: Ուստի, այս թեման ոչ միայն ակտուալ է միշտ, այլ նաև ամեն անգամ ունի իր նորությունն ու հետաքրքրությունը:
Շատ կարևոր է հասկանալ և հիշել, որ հենց վստահ վարքն է համարվում օպտիմալ պահելաձև, քանի որ նրա մի բևեռում գտնվում է անվստահ պահելաձևը, իսկ մյուսում` ագրեսիվ պահելաձևը, իսկ երկուսն էլ խոչընդոտ և սահմանափակող են հանդիսանում անձի ներդաշնակ զարգացման և հնարավորությունների ռեալիզացման համար:

Ուստի, այս հանդիպման շրջանակներում կքննարկենք՝
• ի՞նչ է նշանակում վստահ վարք,
• ինչպիսի՞ գործոններով է այն պայմանավորված,
• «ես-հաղորդագրության», մերժելու ունակության, փաստեր բերելու կարողության և ուրիշի սահմանների զգացողության մասին` վստահ վարքի պարագայում:

Հանդիպումը կվարի հոգեբան Դիանա Հարությունյանը: Հանդիպումն անցկացվելու է ռուսերեն լեզվով:
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են:
Հանդիպումը կկայանա մարտի 19-ին (շաբաթ օրը)` ժամը 13:00-ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Գրանցվելու համար կարող եք զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն` 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով:
Հասցե` Մաշտոցի 40:

20

Թողնել մեկնաբանություն