ՄԻՄՅԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 21-ին (շաբաթ օրը)` ժամը 13:00-ին, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հոգեբանական ակումբի հերթական հանդիպմանը, որի թեման այս անգամ կլինի «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողությունը»:

Այս թեման ներկայումս դարձել է առավել ակտուալ, քանի որ ժամանակակից կյանքի արագընթաց ռիթմի մեջ, տեղեկատվության անվերջ հոսքով ծանրաբեռնված, մարդիկ շատ հաճախ չեն ուզում կամ պարզապես ունակ չեն լինում լսել միմյանց, հասկանալ, ինչպես նաև աջակցել իրենց հնարավորությունների սահմաններում: Հաճախ մարդիկ լսելով իրականում ՉԵՆ ԼՍՈՒՄ միմյանց, որի պատճառով զրուցակիցները զգում են իրենց չհասկացված, առաջանում է անբավարարվածության զգացողություն, որն էլ իր հերթին նպաստում է մենակության զգացողության առաջացմանը: Այս ամենը, իհարկե, բացասական է ազդում մարդու ընդհանուր ինքնազգացողության և առօրյա կյանքի վրա:
Կյանքի ընդհանուր ռիթմը հնարավոր չէ փոխել, թերևս կարելի է միայն անձնական ռիթմը վերանայել, սակայն հնարավոր է բարելավել և զարգացնել միմյանց հասկանալու և աջակցելու կարողությունները, հատկապես որ միմյանց հասկանալու հարցում խոչընդոտ կարող են հանդիսանալ ոչ միայն արտաքին անբարենպաստ գործոնները, այլ նաև ներքին որոշակի բարդույթները:

Հոգեբանական ակումբի այս հանդիպման ընթացքում կքննարկենք՝

• ի՞նչ է նշանակում հասկանալ և աջակցել միմյանց,
• ինչպիսի՞ գործոններով է այն պայմանավորված,
• ի՞նչ է նշանակում «ես-հաղորդագրությունը» և ի՞նչ դեր է այն կատարում միմյանց հասկանալու հարցում,
• ինչպե՞ս կարելի է զարգացնել միմյանց հասկանալու և աջակցելու կարողությունները:

Հանդիպումը կվարի հոգեբան Դիանա Հարությունյանը:
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են: Հանդիպումն անցկացվելու է ռուսերեն լեզվով:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին (շաբաթ օրը)` ժամը 13:00-ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Գրանցվելու համար կարող եք զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն` 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով:
Հասցե` Մաշտոցի 40:

20

Թողնել մեկնաբանություն