Հոգեբանական ակումբ

Կենտրոնում գործում է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, որը նպատակ ունի հոգեբանական գիտելիքները հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար:

Հոգեբանական տարբեր թեմաների շուրջ կազմակերպվող քննարկումներին կարող են մասնակցել ԲՈԼՈՐԸ՝ առանց տարիքային և մասնագիտական սահմանափակումների:

Ակումբի հանդիպումները վարում է հոգեբան-խմբավարը, ով ներկայացնում է տվյալ հանդիպման թեման, մասնակիցներին տալիս է կարևոր հոգեբանական գիտելիքներ տվյալ թեմայի շուրջ, ըստ թեմայի՝ կազմակերպում է հոգեբանական խաղեր, վարժանքներ, իրականացնում տարբեր իրավիճակների և օրինակների վերլուծություն: Ազատ ձևաչափով ընթացող քննարկումներին մասնակիցները անկաշկանդ արտահայտում են իրենց տեսակետը, վերաբերմունքը, ներկայացնում են սեփական փորձը, քննարկում և բանավիճում մյուս մասնակիցների հետ:

Հոգեբանական ակումբը հիանալի հարթակ է ստեղծում նաև սկսնակ մասնագետների համար, ովքեր ունեն ինչ-որ հետազոտություններ, ասելիք որոշակի թեմայի շուրջ և ցանկանում են խոսել, քննարկել, իրենց ունեցած գիտելիքներն ու փորձը կիսել լսարանի հետ՝ ձեռք բերելով նաև հոգեբան-խմբավարի հմտություններ։ 

Հոգեբանական ակումբում թեմա ներկայացնելու համար Ձեր նյութն ուղարկեք info@hogeban.am հասցեին։ Մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո Ձեզ հետ կապ կհաստատեն։

Հոգեբանական ակումբին մասնակցությունը (թե որպես հոգեբան-խմբավար, թե որպես ակումբի մասնակից) ԱՆՎՃԱՐ Է: Հանդիպումներին մասնակցելու համար անհրաժեշտ է միայն նախնական գրանցում՝ հետևյալ տարբերակներով.

  • զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով;
  • ներկայացնել գրանցման հայտ info@hogeban.am  էլ.հասցեին՝ վերնագրում նշելով «Հոգեբանական ակումբ»;
  • այցելել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն և գրանցվել ընդունարանում /Մաշտոցի 40/
20