Աշխատանքի արդյունավետությունն ապահովող կորպորատիվ թրեյնինգների փաթեթ

Կորպորատիվ խմբային թրեյնինգը կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու միջոց է, գործիք: Կորպորատիվ թրեյնինգը /բիզնես-թրեյնինգ, ներհիմնարկային ուսուցում/ հասկացություն է, որը ձևավորվել է ձեռնարկությունների, ընկերությունների, կազմակերպությունների պրակտիկ աշխատանքի արդյունքում:

3200 ամերիկյան ընկերություններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ անձնակազմի թրեյնինգի վրա ծախսերի 10%-ով մեծացումը աշխատանքի արտադրողականությունը բարձրացնում է 8,5%-ով, այն դեպքում, երբ նույն չափի կապիտալ ներդրումների մեծացումը տալիս է աշխատանքի արտադրողականության միայն 3,8% աճ:

Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվող թրեյնինգներն են`

1. Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում:
2. Արդյունավետ շփման հմտությունների զարգացում:
3. Հաճախորդի հետ արդյունավետ հարաբերությունների հաստատում:
4. Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության թրեյնինգ:
5. Կոնֆլիկտների կառավարում:
6. Սթրեսի կառավարում /սթրեսմենեջմենթ/:
7. Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում:

8. Ժամանակի կառավարում /թայմմենեջմենթ/:

Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ուրույն բնութագրիչներ, կարիքներ և խնդիրներ: Մենք առաջարկում ենք կազմակերպության առանձնահատուկ հայցի և առաջադրված խնդիրների հիման վրա կազմած թրեյնինգների անհատական ծրագրի փաթեթի կառուցում:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից իրականացվող թրեյնինգների առավելությունները`

  • Գործնական բաղադրիչի կարևորումն ու հագեցվածությունը հոգեբանական վարժանքներով ու դերային խաղերով, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին մոդելավորել իրական իրավիճակները և ձեռք բերել իրական հմտություններ:
  • Իրավիճակների վերլուծություն /քեյզ անալիզ/, ստեղծագործական մոտեցում, մասնակիցների փորձի կիրառում, կազմակերպության կարիքների գնահատում:
  • Հետադարձ կապի ներդրում, արդյունքների օգտագործում ծրագրերի կատարելագործման և զարգացման համար:
  • Անհատական մոտեցում և խորհուրդներ  յուրաքանչյուր մասնակցին:
  1. Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում

Թրեյնինգին կարող են մասնակցել ընդհանուր գործունեությամբ միավորված բոլոր խմբերը, որոնք շահագրգռված են համատեղ գործունեության արդյունավետության բարձրացման, խմբային համախմբվածության ամրապնդման, խմբի հուզական մթնոլորտի բարելավման հարցերով:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Խմբում հուզական մթնոլորտի բարելավում, վստահության և բարեհարմարության մթնոլորտի ստեղծում:
  • Համագործակցային փոխազդեցության հմտությունների ձևավորում:
  • Բարիդրացիական միջանձնային հարաբերությունների ամրապնդում:
  • Ստեղծագործական ունակությունների զարգացում:
  • Համատեղ գործելու, խմբային որոշումներ ընդունելու ունակությունների զարգացում:
  1. Արդյունավետ շփման հմտությունների զարգացում

Ձեր կյանքի որակը պայմանավորված է շփման որակով:

Թրեյնինգի մասնակիցները կհմտանան միջանձնային շփումների ոլորտում, կսովորեն ավելի արդյունավետ կիրառել շփման տարբեր միջոցները,  կտիրապետեն վստահություն առաջացնելու, համոզելու և ինքնաներկայացման արվեստին, կզարգացնեն արդյունավետ կազմակերպչական գործունեության և նոր հնարավորություններ տեսնելու համար անհրաժեշտ հմտությունները:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Ազատ ինքնարտահայտման և ինքնիրագործման համար պայմանների ստեղծում:
  • Ինքնավստահ վարքի ձևավորում:
  • Ներկայանալու, կազմակերպությունը լավագույնս ներկայացնելու հմտությունների կատարելագործում:
  • Շփման գործընթացի կառավարման արդյունավետ հմտությունների զարգացում:
  • Դիտողունակության, մարդկանց վարքի համարժեք գնահատման հմտությունների զարգացում:
  • Հաղորդակցման ընթացքում ինքնաճանաչման, դիմացինին բացահայտելու, վստահություն առաջացնելու, հաղորդակցման մեջ դժվար իրավիճակների հաղթահարման հմտությունների զարգացում:
  1. Հաճախորդի հետ արդյունավետ հարաբերությունների հաստատում

Թրեյնինգի նպատակն է բարձրացնել հուզական կոմպետենտությունը և զգայական դիտողունակությունը, զարգացնել հուզական ինքնակառավարման, հաճախորդի հետ շփման ժամանակ արագորեն կապի մեջ մտնելու, վստահ վարքագիծ դրսևորելու, միջանձնային հարաբերություններում համակրանքի և բարյացակամության ձևավորման հմտությունները:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Աշխատակիցների անձնային աճի հնարավորությունների և ներուժի բացահայտում:
  • Շփման ժամանակ առաջացող հոգեբանական արգելքների հաղթահարում:
  • Հաճախորդի զգացմունքներն ու կարիքները հասկանալու և վարքի կանխատեսման հմտությունների զարգացում:
  • Հուզական ինքնակառավարման հմտությունների ձևավորում:
  • Նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում:
  • Վստահություն առաջացնելու, համակրանք շահելու, բարյացակամ մթնոլորտ ստեղծելու հմտությունների զարգացում:
  • Հաճախորդների հետ աշխատանքում ծագող խնդիրների հաղթահարման մոդելների մշակում:
  1. Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է հոգեբանական ազդեցության և մանիպուլյացիայի մասին տեսական ու գործնական գիտելիքներ հաղորդելը, հոգեբանական ազդեցության և մանիպուլյացիային հակազդելու հմտություններ ձևավորելը:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Հաղորդակցման մեջ ինքնակառավարման և հաղորդակցման գործընթացի կառավարման հմտությունների զարգացում:
  • Հոգեբանական ազդեցության և հակազդեցության մեխանիզմների և կիրառման հնարավորությունների մասին պատկերացումների ձևավորում:
  • Հետադարձ կապի ընդունման և արտահայտման հմտությունների զարգացում:
  • Մանիպուլյացիաների բացահայտման հմտությունների զարգացում:
  • Կառուցողական հակազդեցության հմտությունների ձևավորում:
  • Ակտիվ լսելու, հուզական լարվածության կառավարման, կոնստրուկտիվ քննադատության, արգումենտացիայի հմտությունների զարգացում:
  1. Կոնֆլիկտների կառավարում

Թրեյնինգի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ փոխազդեցության մոդելներ, բարդ իրավիճակներում հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտածին գործոնների բացահայտման, կոնֆլիկտների կանխարգելման և հաղթահարման հմտություններ:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Աշխատավայրում կոնֆլիկտների առաջացման պատճառների և հաղթահարման ուղիների վերաբերյալ գիտելիքների հարստացում:
  • Կոնֆլիկտածին գործոնների բացահայտման և կառավարման հմտությունների զարգացում:
  • Կոնֆլիկտային իրավիճակների վերլուծության, պատճառների բացահայտման հմտությունների ձևավորում:
  • Սեփական կոնֆլիկտայնության և ագրեսիվության առանձնահատկությունների ճանաչում:
  • Ոչ կոնֆլիկտային վարքի կանոնների, կոնֆլիկտների կանխարգելման մոդելների մշակում:
  • Կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում:
  1. Սթրեսի կառավարում

Ծրագիրը նախատեսված է լայն լսարանի համար առանց տարիքային և մասնագիտական սահմանափակումների: Մասնակիցները հնարավորություն կստանան բարելավել իրենց ինքնազգացողությունը և ձեռք բերել հուսալի միջոցներ սեփական հոգեվիճակների արդյունավետ կառավարման համար:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Սթրեսի մեխանիզմների, փուլերի, սթրեսորների տեսակների, հակազդման հնարավորությունների մասին պատկերացումների ձևավորում:
  • Աշխատանքային սթրեսների պատճառների և հաղթահարման ուղիների մասին գիտելիքների խորացում:
  • Ինքնադիտման և ինքնաճանաչման հմտությունների զարգացում:
  • Սթրեսորների հայտնաբերման և կառավարման հմտությունների զարգացում:
  • Սեփական կյանքում սթրեսի դերի բացահայտում, հաղթահարման միջոցների սեփական ալգորիթմի մշակում:
  • Հոգեբանական ինքնակարգավորման սկզբունքների, հնարքների մասին պատկերացումների ձևավորում:
  • Հոգեվիճակների ինքնակարգավորման հմտություններ զարգացում:
  1. Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում

Բարձրացնել աշխատանքային մոտիվացիան նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր և աշխատանքը այնպես կազմակերպել, որ աշխատակիցների մոտ ակտիվանան աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ դրդապատճառներ:
Թրեյնինգը նախատեսված է միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ում անհրաժեշտ է տիրապետել աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու հնարքներին և հմտություններին:

Թրենինգի խնդիրներն են`

  • Մոտիվացիայի տեսակների, խթանման միջոցների վերաբերյալ պատկերացումների ձևավորում:
  • Սեփական մոտիվացիայի առանձնահատկութունների ճանաչում, մոտիվացիոն ուժերի ազդեցության ուսումնասիրում:
  • Մոտիվացիոն ուժերի բացահայտման և կառավարման հմտությունների զարգացում:
  • Աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանը նպաստող և խոչընդոտող գործոնների բացահայտում:
  • Հաջողության հասնելու մոտիվացիայի բարձրացում:
  • Նախաձեռնողության, վճռականության, մոտիվացիոն ինքնակառավարման հմտությունների զարգացում:
  1. Ժամանակի կառավարում

­ Ժա­մա­նակն ամե­նաար­ժե­քա­վոր ռե­սուրս­նե­րից է: Այն ան­դառ­նա­լի է և խիստ

սահ­մանափակ:

Հասարակ մարդը մտահոգված է ժամանակը վատնելով, իսկ տաղանդավորը` ձգտում է այն օգտագործել:

Շոպենհուեր Ա.

Ժա­մա­նա­կի կա­ռա­վա­րու­մն ար­վեստ է, գոր­ծու­նեու­թյան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գ, որի օգ­նու­թյամբ կա­րե­լի է էա­կա­նո­րեն բարձ­րաց­նել աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, նվազեցնել սթրեսային իրավիճակների հավանականությունը, հասնել հաջողության:

Թրեյնինգի խնդիրներն են`

  • Ինքնակազմակերպման, ժամանակի արդյունավետ կազմակերպման հմտությունների զարգացումը:
  • Ժամանակի կառավարման հնարքների և տեխնոլոգիաների վերաբերյալ պատկերացումների ձևավորումը:
  • Ժամանակի արդյունավետ կառավարմանը խոչընդոտող /ժամանակի «խժռիչներ»/ և նպաստող գործոնների բացահայտումը:
  • Նպատակադրման, ժամանակի աուդիտի, առաջնայնությունների բաշխման, պլանավորման հմտությունների զարգացումը:
  • Նպատակի հստակեցման տեխնոլոգիաների /SMART/, քրոնոմետրաժի, պլանավորման մեթոդների, հնարքների կիրառումը մասնակիցների աշխատանքային գործընթացի կազմակերպման մեջ:

Յուրաքանչյուր թրեյնինգի տևողությունը` 3 օր, օրական  6 ժամ, ընդամենը 24 ակադեմիական ժամ:

Մեկ թրեյնինգի արժեքը` 216000 դրամ:
Բոլոր թրեյնինգները պատվիրելու դեպքում` 20% զեղչ:
Չորս և ավելի թրեյնինգ պատվիրելու դեպքում՝ 10% զեղչ:

Կորպորատիվ թրեյնինգ/ներ պատվիրելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն