Ծառայություններ կազմակերպություններին

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կազմակերպություններին առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • գործունեության ոլորտի ուսումնասիրություն, կադրերի (հաստիքների) պլանավորում,  պաշտոնի անձնագրի և պրոֆեսիոգրաֆիայի (մասնագիտական, անձնային և հոգեբանական կարևոր որակների) կազմում
  •  կադրերի հոգեբանական  ընտրության կազմակերպում
  • նոր ընդունված (կամ նոր պաշտոնի նշանակված) աշխատակցի հոգեբանական հարմարման ապահովում
  • աշխատակիցների  պաշտոնին  համապատասխանության ուսումնասիրություն
  • աշխատակիցների միջև միջանձնային հարաբերությունների կարգավորում, արդյունավետ աշխատանքային մթնոլորտի ձևավորում
  • ամենօրյա հոգեբանական խնդիրներից ձերբազատվելուն ուղղված հոգեբանական խորհրդատվություն
  • կոնֆլիկտների կանխարգելման, շփման հմտությունների, աշխատանքային սթրեսի հաղթահարման, բանակցություններ վարելու, ծառայությունների վաճառքի դասընթացների և թրեյնինգների կազմակերպում
  • անձնակազմի հոգեբանական վերապատրաստում, այդ թվում՝

– արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանական պատրաստում

– ինքնասպանությունների կանխման հոգեբանական պատրաստում

Միաժամանակ կենտրոնն առաջարկում է նաև անձնակազմի պարբերական գնահատման ուղղությամբ արտաքին էքսպերտային ծառայություններ`

  • աշխատակիցների պարբերական հոգեբանական ուսումնասիրություն
  • աշխատանքի արդյունավետության գնահատում
  • աշխատողների ատեստավորում

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հոգեբանական ծառայություններ է իրականացնում նաև դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար

 «ԱՅԳ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ․

ՀՀ էկոնոմիկայի նախարար­ություն –  Աշխատակիցների մոտիվացիայի մակարդակի և աշխատանքի արդյունավետության գնահատում և կադրերի հոգեբանական ընտրություն:

ՀՀ պաշտպանության նախարարություն Զինվորական ծառայությանը նպաստող և/կամ խոչընդոտող հոգեբանական գործոնների բացահայտում և զինծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:

ՀՀ պաշտպանության նախարարություն1.Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվող նորակոչիկների շրջանում ապագա սպային անհրաժեշտ անձնային  որակների և հոգեբանական առանձնահատկությունների հետազոտություն: Հետազոտության արդյունքների հիման վրա իրականացվել է թվով 75 դիմորդների հոգեբանական ընտրության կազմակերպում:  2.Հոգեբանական խորհրդատվության տրամադրում:

ՀՀ արդարադատության նախարարությունՔրեակատարողական ծառայողների վերապատրաստում (անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման և վերականգնողական բաժինների շուրջ 1800 ծառայողներ):

ՀՀ Դատախազության դպրոցՀՀ և ԼՂՀ դատախազների հոգեբանական վերապատրաստում, դատախազների թեկնածուների ուսուցում, հոգեբանական գնահատում,  ընտրություն:

«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿԲՀԿ-ի աշխատակազմին  էքստրեմալ (կամ ծայրահեղ լարված) իրավիճակներում հոգեբանական աջակցության տրամադրում

«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿՄասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում Թալինի ՏԶԾ-ի 10 համայնքների դպրոցների 250 աշակերտների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԳործազուրկների մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցում՝ դայակ-դաստիարակ մասնագիտությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՁեռք բերված մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման ապահովում:

ՍՕՍ-Մանկական գյուղեր ՀԲՀՍՕՍ-Մանկական գյուղ Իջևանի  սաների հետ   հոգեթերապևտիկ հանդիպումների կազմակերպում և հոգեբանական խորհրդատվության իրականացում:

ԵՊՀ առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցՀոգեբանության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի կազմակերպում դպրոցում:

Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոն Մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում:

Հայ Միասնության Խաչ” ԲՄՀԿ“Հանուն ամուր ընտանիքի” ծրագրի շրջանակներում են դասընթացների անցկացում հետևյալ թեմաներով՝ երեխայի վարքի անհատական տարիքային առանձնահատկությունները,երեխայի ադապտացիոն խնդիրների լուծումը, սեռական դաստիարակություն, հոր դերը երեխայի դաստիարակության գործում:

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.