ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգին, որի նախնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին: Գրանցման համար խնդրում ենք զանգահարել 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:

Մեր օրերում դպրոցի հոգեբանի գործառույթը ընդլայնել է իր նշանակությունը դպրոցներում, մեծացել է արհեստավարժ, ժամանակակից մոտեցումներով զինված մասնագետների պահանջարկը, որը գիտակցվում է թե դպրոցի ղեկավարության, թե ծնողների և աշակերտների կողմից:

Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:

Վերապատրաստում անցնող խմբի մասնակիցները խմբի ղեկավարի ուղեկցությամբ այցելում են դպրոցներ և գործնականում կիրառում իրենց գիտելիքները, կատարելագործում հմտությունները պրակտիկ դաշտում:

Աշխատանքային փորձի ամփոփումը և ժամանակակից դպրոցի մարտահրավերները ուղղորդեցին ծրագրի վերանայմանն ու կատարելագործմանը՝ ներառելով հոգեբանի մասնագիտական և անձնային պատրաստության նոր եզրեր:

Թրեյնինգի նպատակն է դպրոցի հոգեբանի աշխատանքի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձևավորումը:

Թրեյնինգի մասնակիցներ` հոգեբաններ, մանկավարժներ, ինչպես նաև նշված մասնագիտացումը ստացող մագիստրատուրայի ուսանողներ:

Կիրառվող տեխնիկաներ`ազատ դասախոսություն, փաստաթղթերի կազմում, ծրագրերի կազմում, քննարկում,  վարժանք, դերային խաղ, դեպքերի վերլուծություն,  հոգեբանական ախտորոշման մեթոդների կիրառում,վերլուծություն, հոգեբանական եզրակացության պատրաստում:

 Թրեյնինգի ծրագիր

I մոդուլ

Հոգեբանը դպրոցում՝ պաշտոնի համապատասխանությունը, ֆունկցիաները, դերը,  գործունեության կազմակերպումը:

  • Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի պրոֆեսիոգրամմայի և փսիխոգրամմայի բաղադրիչներին, հոգեբանի գործունեության նպատակներին, խնդիրներին, կաբինետի կահավորմանը ներկայացվող պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերին;
  • Կտիրապետեն տարեկան պլան կազմելու, մատյանը վարելու, հաշվետվություն ներկայացնելու հմտություններին:
  • Կկարողանան բացահայտել և զարգացնել մասնագիտության համար անհրաժեշտ որակները և հմտությունները:

Հոգեբանի գործունեության տեսակները դպրոցում

  • Մասնակիցները կծանոթանան հոգեբանի գործունեության և մոտեցման  առանձնահատկություններին աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ աշխատանքում:
  • Պատկերացում կկազմեն դպրոցում հոգեբանական ախտորոշման, կորեկցիոն-զարգացնող, լուսավորչական աշխատանքի, հոգեբանական կանխարգելման, խորհրդատվության, ինչպես նաև դպրոցում ուսումնական ու կազմակերպչական գործընթացի ուղեկցության մասին:
  • Կծանոթանան դպրոցում հոգեբանի աշխատանքի տարբեր տեսակների իրականացման դժվարություններին, կմշակեն դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու, մասնագիտական որոշումներ կայացնելու հմտություններ:

Հոգեբանական ախտորոշման կազմակերպումն ու իրականացումը կրտսեր, միջին և ավագ դպրոցում

  • Մասնակիցները կծանոթանան տարբեր տարիքի երեխաների, միջանձնային փոխհարաբերությունների, խմբերի և մանկավարժների մասնագիտական որակների հոգեբանական ախտորոշման առանձնահատկություններին;
  • Պատկերացում կկազմեն դպրոցական ուսուցման տարբեր փուլերում և դպրոցի գործունեության տարբեր օղակներում ծագող խնդիրների, դրանց բացահայտման և գնահատման մեթոդների մասին;
  • Կտիրապետեն ախտորոշման անցկացման փուլերի կազմակերպմանը;
  • Կտիրապետեն մեթոդների ընտրության և կիրառման, արդյունքների մշակման հմտություններին:

II մոդուլ

Դպրոցի հոգեբանի կորեկցիոնզարգացնող աշխատանքի բովանդակությունը:

  • Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի կորեկցիոն-զարգացնող աշխատանքի տեսակներին` դասախոսություն, սեմինարներ, վարժանքներ, խաղեր, հոգեբանական թրեյնինգ, դպրոցում բացահայտված տարբեր խնդիրների կորեկցիայի համար անհրաժեշտ մեթոդներին;
  • Կտիրապետեն դպրոցում սեմինարների և դասախոսությունների անցկացման տեխնոլոգիային;
  • Կտիրապետեն զարգացնող և կորեկցիոն վարժանքների և խաղերի անցկացման հմտություններին:
  • Կկարողանան կազմել սեմինար-պարապմունքի, դասախոսության պլան, թրենինգի ծրագիր, ընտրել համապատասխան թեմաներ, մեթոդներ, վարժանքներ առաջադրված նպատակին հասնելու համար:

Հոգեբանական պրոֆիլակտիկան և խորհրդատվությունը դպրոցում

  • Մասնակիցները կծանոթանան դպրոցում լուսավորչական աշխատանքի, հոգեբանական թեմատիկ զրույցների, հոգեբանական խորհրդատվության առանձնահատկություններին, մանկավարժների, ծնողների և աշակերտների կողմից հոգեբանին դիմելու հնարավոր պատճառներին;
  • Կտիրապետեն այցելուի վերաբերյալ սոցիալ-հոգեբանական տեղեկատվության հավաքագրման և ընդհանրացման մեթոդներին;
  • Կտիրապետեն առաջնային կոնսուլտացիայի անցկացման համար անհրաժեշտ հիմնական հմտություններին:

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան:

Թրեյնինգի տևողությունը` 36 ակադեմիական ժամ, 18 հանդիպում` 90 րոպե տևողությամբ:

Թրեյնինգի արժեքը` յուրաքանչյուր մոդուլը – 35 000 դրամ: 

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ներառական կրթություն իրականացնող դպրոցի հոգեբանի հմտությունների զարգացում

Դասընթացի ծրագիր

Դասընթացի նպատակն է.

Աջակցել ներառական կրթություն իրականացնող դպրոցների հոգեբաններին՝ ձեռք բերել և զարգացնել  իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ  իրականացման համար անհրաժեշտ հմտություններ:

Դասընթացի մասնակիցներ.

  • ներառական կրթություն իրականացնող դպրոցների հոգեբաններ
  • բազմամասնագիտական թիմերի այլ անդամներ
  • համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողներ

Դասընթացի խնդիրները.

  1. Փաստաթղթերի վարման համար անհրաժեշտ հմտությունների մարզում
  2. ԱՈՒՊ–ների կազմում
  3. Աշխատանքի նպատակից բխող խաղերի, վարժանքների, տեխնիկաների ընտրություն և անցկացում
  4. Դեպքերի քննարկում, վերլուծում և լուծման տարբերակների քննարկում

Թեմատիկ պլան

  • Տեսական մաս
  1. Ներառական կրթության հիմնական գաղափարախոսությունների, առաքելությունների, արդիականության և նրա իրականացման անհրաժեշտության քննարկում (ՆԿ իրականացման օրենք, միջազգային չափանիշներ, պրոբլեմներ և այլն) – 2 ժամ:
  2. Հիմնական հանդիպող խնդիրների և դրանց առանձնահատկությունների մասին տեղեկատվություն – 2 ժամ:
  3. Փաստաթղթերի (տարեկան պլան, հաշվետվություն, ԱՈՒՊ – ներ, օրվա պլան, խմբային աշխատանքների անցկացման գրանցատետր, ծնողավարման գրանցատետր, ուսուցիչների հետ անցկացվող կլոր սեղանների գրանցատետր, բմթ նիստերի գրանցատետր) վարման համար անհրաժեշտ հմտությունների, կարողությունների մշակում, զարգացում, մարզում – 6 ժամ:
  • Գործնական մաս.
  1. Խաղերի, վարժությունների, մեթոդիկաների (իմացական ոլորտների զարգացմանն ուղղված, հուզակամային ոլորտի խանգարումների հաղթահարմանն ուղղված, վարքային խանգարումներին ուղղված, ինտելեկտուալ զարգացմանն ուղղված ) անցկացման համար անհրաժեշտ խմբային աշխատանքների իրականացում – 2 ժամ:
  2. Դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մշակում – 4 ժամ:

Դասընթացի տևողությունը 16 ակադեմիական ժամ, 8 հանդիպում՝ յուրաքանչյուրը 90 րոպե:

Դասընթացի հեղինակ և վարող՝ հոգեբանության մագիստրոս, Երևանի Վ. Սարոյանի անվ. հ. 138 հիմնական դպրոցի հոգեբան՝ Անի Սարգսյան։

Դասընթացի արժեքը՝ 25 000 դրամ:

Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թե «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգին և թե «Ներառական կրթություն իրականացնող դպրոցի հոգեբանի հմտությունների զարգացում» դասընթացին գրանցվելու դեպքում գործում է  20% զեղչ:

Ուսանողների համար գործում է 10 % զեղչ:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն