ՀՈԳՈՒ ԳՈՒՆԱՊՆԱԿ

Արտ–թերապիան հոգեկան ապաքինման և զարգացման բնական մեթոդ է գեղարվեստական արտահայտման միջոցով։ Այն չունի սահմանափակումներ և ցուցված է բոլորին, միշտ ռեսուրսային է և օգտագործվում է հոգեթերապիայի գրեթե բոլոր ուղղություններում, մանկավարժության մեջ, սոցիալական աշխատանքում և բիզնեսում։ 

Կարևոր չէ` դուք նկարել գիտեք, թե ոչ, թրեյնինգի ժամանակ դուք կարող  եք բացել ձեր ստեղծագործական ԵՍ-ը։

Արտ-թերապիայի մեթոդիկաները ձեզ կօգնեն` 

  • Բացել Ձեր ստեղծագործ հնարավորությունները և էներգիան
  • Ուսումնասիրել սեփական անգիտակցականի խորքերը
  • Հասնել ներքին ռեսուրսներին
  • Թուլացնել լարվածությունը և տագնապը
  • Զարգացնել կրեատիվությունը
  • Հասնել ներքին ներդաշնակության և ամբողջականության

Թրեյնինգը նախատեսված է նրանց համար՝

  • Ովքեր հետաքրքրված են ինքնաճանաչմամբ
  • Ովքեր ցանկանում են ստեղծագործականության միջոցով հանել լարվածությունը, սահմանափակումները և խոչընդոտները կյանքի տարբեր ոլորտներում
  • Ովքեր ցանկանում են լավացնել իրենց փոխահարաբերությունները մտերիմների և հարազատների հետ
  • Ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել սեփական անձը
  • Ովքեր ուզում են իրենց ժամանակն անցկացնել հարմարավետ տարածքում և լցվել դրական էներգիայով։ 

ԾՐԱԳՐՈՒՄ՝

  • Նկարչական տեխնիկաներ
  • Աշխատանք երազների հետ
  • Աշխատանք սիմվոլների հետ
  • Մեդիտատիվ տեխնիկաներ
  • Տրանսպերսոնալ արտ
  • Աշխատանք վախերի, տրավմաների, ագրեսիվության, նյարդային և հոգեսոմատիկ խանգարումների հետ։

Թրենինգի հեղինակ և վարող՝ հ.գ.թ., դոցենտ Սյուզան Սարգսյան:

Թրեյնինգի տևողությունը՝ 36 ժամ (2.5 ամիս):  

Թրեյնինգի արժեքը՝ 45000 դրամ, ուսանողների համար` 36000 դրամ:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն