ԴՈՒՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ ՄԱ՞ՅՐ ԴԱՌՆԱԼ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու հատուկ հղի կանանց համար անցկացվող հոգեբանական թրեյնինգների:

Մենք կօգնենք գտնել Ձեզ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները, հաղթահարել վախերն ու տագնապները, ստեղծել ջերմ ու կայուն փոխհարաբերություններ ընտանիքում, ինչպես նաև նախապատրաստվել ծննդաբերության և երջանիկ մայրության:

Հղիությունը դա յուրահատուկ ժամանակահատված է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Ինն ամիս շարունակ քո ներսում ձևավորվում ու զարգանում է նոր կյանք, կենդանի էակ, ում հետ անտեսանելի, ամուր կապերով կապված ես լինելու ողջ կյանքում, ով դառնալու է քեզ համար ամենահարազատն ու կարևորն աշխարհում: Թե ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված կլինի, մեծապես պայմանավորված է հղի կնոջ կենսակերպով ու նրա վերաբերմունքով հղիության հանդեպ:

Հղիության ողջ շրջանը, սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև երեխայի ծնունդը, պայմանականորեն բաժանում են երեք եռամսյակի:

Առաջին եռամսյակը սկսվում է ձվաբջջի բեղմնավորման և զիգոտի ձևավորման պահից մինչև 14-րդ շաբաթը:

Երկրորդ եռամսյակը ներառում է 14-ից 28-րդ շաբաթները, առանձնանում է պտղի ինտենսիվ աճով և հիմնական օրգան-համակարգերի ձևավորմամբ:

Երրորդ եռամսյակը ներառում է 28-ից 40-րդ շաբաթները, այս ընթացքում վերջնականապես ավարտվում է պտղի ներարգանդային ձևավորումը: Ձևավորվում են բոլոր օրգան-համակարգերը և արդեն պատրաստ են ակտիվ կենսագործունեության:

Բժշկական տեսանկյունից ամենաբարդը համարվում է առաջին եռամսյակը, քանի որ այստեղ մեծ է հղիության ընդհատման վտանգը: Հոգեբանական տեսանկյունից առավել լարված են համարվում առաջին և երրորդ եռամսյակները: Առաջին եռամսյակն աչքի է ընկնում անորոշության, սոցիալական, էսթետիկական, գենետիկ բնույթի վախերի ինտենսիվությամբ և տագնապայնության բարձր աստիճանով: Հղիությունը կնոջ մոտ առաջ է բերում անձնային տարբեր փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվում են նոր անձնային որակներ և ունակություններ: Երրորդ եռամսյակում առավել վառ արտահայտված են ծննդաբերական, մահվան, ցավի և սոցիալական նոր դերի հետ կապված վախերը: Մեծանում է տագնապայնությունը, այս հոգեբանական ֆոնին միանում է նաև ֆիզիկական հոգնածությունը և հղի կնոջ վիճակը դառնում է «անմխիթարելի»:

Հղիության հարմարման ողջ գործընթացը առաջ է քաշում բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնց լիարժեք ու գրագետ պատասխանները կարելի է գտնել մեր կենտրոնում:

Մեր օգնությամբ հղիությունը կդառնա Ձեր կյանքի ամենահիշարժան ու երջանիկ ժամանակահատվածը:

Թրեյնինգի թեմաները

1) հղիության և ծննդաբերության գործընթացի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,

2) հղիության ընթացքի հանդեպ դրական դիրքորոշման ձևավորման  խնդիրները,

3) հղի կնոջ վախերն ու տագնապները և դրանց հաղթահարման միջոցները,

4) հղիության և ծննդաբերության ընթացքում շփումը երեխայի հետ և պրենատալ դաստիարակության առանձնահատկությունները,

5) ընտանիքում երեխայի առկայության դեպքում հատուկ աշխատանք երեխայի հետ և նախապատրաստում ընտանիքի նոր անդամի ծննդին,

6) ամուսնու դերն ու նշանակությունը հղիության ընթացքում և ծննդաբերության գործընթացի ժամանակ,

7) հղի կնոջ սեռական կյանքի առանձնահատկությունները,

8) նախապատրաստումը ծննդաբերությանը, ծննդալուծման ձևի ընտրության առանձնահատկությունները /կեսարյան հատման հոգեբանական առանձնահատկությունները և այդ ճանապարհով ծնված երեխաների խնդիրները/,

9) ծննդօգնությունը կազմակերպող անձնակազմի հետ համագործակցելու ունակությունների ձևավորում և ծննդատան պայմաններին ծանոթացում,

10) հետծննդաբերական դեպրեսիայի պրոֆիլակտիկա,

11) հետծննդաբերական ժամանակահատվածի առանձնահատկությունները,

12) կրծքով կերակրման հոգեբանական առանձնահատկությունները,

13) շնչառական վարժանքներ, մեդիտացիա, արտ-թերապիա:

Թրեյնինգի հեղինակ և վարող՝ հոգեբան Անուշ Նիկոլյան:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20