«ՄԻՄՅԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով սեմինար-թրեյնինգ

 Սեմինար-թրեյնինգի նպատակն է տարբեր տեսակի վարժությունների օրինակներով, ինչպես նաև համապատասխան վերլուծությունների/քննարկումների շնորհիվ օգնել ավելի խորը կամ նոր տեսանկյունից գիտակցել տվյալ թեմայի հետ կապված թե՛ ընդհանուր, և թե՛ անձնական խնդիրները:

Սկզբնական մաս
• Ծանոթություն և նախնական առաջադրանքներ
• «Հասկանալ» և «աջակցել» հասկացությունների նշանակության քննարկում
• Սեմինար-թրեյնինգի վերաբերյալ սպասումների հավաքագրում
• Ծանոթություն սեմինար-թրեյնինգի կանոններին

Հիմնական մաս «Ես-հաղորդագրություն» հասկացության մասին.

Թեորապես. նշանակության և դերի մասին` ծանոթացման և օրինակների միջոցով
Կիրառում. պրակտիկ վարժությունների միջոցով

Ինչպես նաև խմբային և զույգերով այլ վարժություններ տվյալ թեմայի վերաբերյալ` հետևյալ կերպ.
Առաջադրանքի կատարում մասնակիցների կողմից
Կարծիքների/տպավորությունների քննարկում մասնակիցների կողմից
Մեկնաբանություններ/բացատրություններ վարողի կողմից` տվյալ վարժության նպատակի վերաբերյալ

Եզրափակիչ մաս
• Եզրափակիչ առաջադրանքներ
• Հետադարձ կապ մասնակիցների հետ, կարծիքների հավաքագրում սեմինար-թրեյնինգի վերաբերյալ
• Ամփոփիչ խոսք մասնակիցների և վարողի կողմից

Սեմինար-թրեյնինգի տևողությունը` 2,5 – 3 ժամ (ըստ մասնակիցների քանակի):
Սեմինար-թրեյնինգն անցկացվում է ռուսերեն լեզվով:

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

Սեմինար-թրեյնինգի հեղինակ և վարող` հոգեբան Դիանա Հարությունյան:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն