ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԵՎ ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Ժամանակակից մարդն անընդհատ ենթակա է սթրեսի՝ տանը, աշխատանքում, փողոցում,կենցաղային դժվարությունների դեպքում։ Երբ այդ մշտական լարվածությունը մնում է, չի թոթափվում, այն ձեռք է բերում տևական, քրոնիկ բնույթ։ Սթրեսը մենք ապրում ենք ոչ միայն հուզականորեն, այլ նաև մարմնով, ինչը մենք նկատում ենք մարմնային դրսևորումներում՝  արագ և մակերեսային շնչառություն, ուժեղ սրտխփոց, գլխապտույտ, խոնավ և սառը ափեր, և այլն։

Առաջարկում ենք Ձեզ ռելաքսացիոն հանդիպումներ, որոնք ուղղված են ողջ օրգանիզմի լարվածության թուլացմանը, ֆիզիկական և հոգեբանական մակարդակներում սթրեսի հետևանքների թոթափմանը։

Ռելաքսացիոն հանդիպումների ընթացքում կկիրառվեն ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԵՎ ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ  ԹԵՐԱՊԻԱՅԻ մեթոդներ։

Մարմնակողմնորոշիչ թերապիայի նպատակն է մարմնային դրսևորումների միջոցով ուղիղ կերպով հասնել հոգեկանի խորքերը, աշխատել  հուզական և հոգեմարմնական խնդիրների, ներքին կոնֆլիկտների հետ, նպաստել մկանային պատյանների վերացմանը:

Մարմնակողմնորոշիչ թերապիայի հիմնական խնդիրն է մարմնի հետ աշխատելով՝ վերադարձնել մարդկանց ուրախությունը:

Արտ-թերապիան հնարավորություն է տալիս ստեղծագործական ինքնաարտահայտման միջոցով թափանցել ես-ի խորքերը, հասկանալ թաքնված հույզերը, վարքի դրսևորման պատճառները՝ գույների, գծերի, պատկերների վերլուծման միջոցով։ Արտ-թերապիան թերապևտիկ մեթոդ է՝ արվեստի տարբեր ճյուղերի միջոցով (նկարչաթերապիա, երաժշտաթերապիա, ավազաթերապիա, կավաթերապիա, ֆոտոթերապիա և այլն)։ Այն նաև հաճելի է, չպարտավորեցնող՝ անկախ նրանից մարդը գիտի նկարել, կավով աշխատել, երգել կամ նվագել։

Ռելաքսացիոն հանդիպումների ընթացքում մասնակիցները՝

  • Կսովորեն լսել և հասկանալ իրենց;
  • Լսել իրենց մարմնային ազդակները;
  • Ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին կան;
  • Լավացնել իրենց ֆիզիկական և հոգեբանական ինքնազգացողությունը;
  • Թոթափել հոգնածությունը, լարվածությունը, բացասական հույզերը:

Հանդիպումները կվարի՝ հգթ, դոցենտ, արտ-թերապևտ Սյուզան Սարգսյանը:        Ռելաքսացիոն հանդիպումները ցուցված են բոլորին (անկախ մասնագիտությունից)։

Ռելաքսացիոն համալիրը ընդգրկում է 4 հանդիպում, շաբաթական 1 անգամ՝ 2 ժամով։

Դուք կարող եք մասնակցել մեկ անգամ կամ մասնակից լինել բոլոր  հանդիպումներին:

Մեկ հանդիպման արժեքն է՝ 4000 դրամ:

Բոլոր հանդիպումների համար ամբողջական վճարելու դեպքում՝ 14.000 դրամ։

Գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն