«ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ» ԹՐԵՅՆԻՆԳ

Պարաշարժողական  թերապիան /ՊՇԹ/ արտ-թերապիայի ճյուղ է: Այն իրենից ներկայացնում է թերապիայի մի տեսակ, որի ժամանակ մարդու ինքնարտահայտումը բերում է հոգեբանական խնդիրների հաղթահարմանը: Այս  թրեյնինգին  կարող են  մասնակցել ինչպես հոգեբան-մասնագետները, այնպես  էլ  բոլոր  հետաքրքրված  անձինք:

Պարաշարժողական  թերապիայի  հիմնական խնդիրն է պարի  միջոցով ավելի լավ ճանաչել սեփական  հույզերն ու մարմինը, թոթափել լարվածությունը:

Թրեյնինգի տեսական մասը ներառում է.

  • ՊՇԹ-ի հիմնական դրույթները
  • Գաբրիել Ռոտի մեդիտացիայի շարժման և պարի «5 ռիթմերը»
  • Ալեքսանդր Գիրշոնի պարային թերապիայի դպրոցի տեխնիկաները
  • Մարի Ուիգմանի, Մերիոն Չեյսի,  Ռուդոլֆ Լաբանի մոտեցումները պարային թերապիայում
  • Աուտենտիկ շարժումներ, կոնտակտային  իմպրովիզացիա
  • Ախտորոշումը  ՊՇԹ-ում

 Պարաշարժողական  թերապիայի  /ՊՇԹ/ հնարավորությունները`

  • Աշխատանք մարմնի, շարժումների և հույզերի հետ, ճնշված հույզերի և թաքնված կոնֆլիկտների դուրս բերում
  • Ինքնագնահատականի բարձրացում` առավել դրական կերպարի զարգացման միջոցով
  • Շարժումների և հույզերի միջև կապի հաստատում, սեփական հուզական ոլորտի աշխարհի բացահայտում
  • Սեփական մարմնի` որպես հույզերի արտահայտման միջոցի ուսումնասիրման հնարավորություն, մարմնի գիտակցման խորացում և ընդարձակում
  • Աուտենտիկ շարժումներ և կուտակված էներգիայի դուրս բերում
  • ՊՇԹ-ն նպաստում է կոգնիտիվ, էմոցիոնալ  հոգեկան ոլորտների,  ինչպես նաև սոցիալական, ֆիզիկական գործունեության զարգացմանը
  • Օգնում է մարդկանց վերապրելու, գիտակցելու և արտահայտելու իրենց հույզերն ու զգացմունքները
  • Պարային հոգեթերապիան հատկապես արդյունավետ է շփման խնդիրներ ունեցող անձանց համար, հոգեսոմատիկ հիվանդությունների, նևրոզների, դեպրեսիայի, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և այլ խնդիրների դեպքում
  • Շարժողական ոլորտի խնդիրների և հուզական ոլորտի դիագնոստիկա

Թրեյնինգի տևողությունը՝ 12 ժամ, հանդիպումները`  շաբաթական 1 անգամ, 2 ժամ տևողությամբ:  

 Վարող`  կլինիկական հոգեբան Վերժինե Տեր-Գասպարյան:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Մասնակիցների քանակը՝ 6-12 

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.