«ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ» թերապևտիկ խումբ

«Ես-ը, նախևառաջ, մարմնական  Ես-ն  է »։

                                                                        Զ. Ֆրեյդ

Պարաշարժողական թերապիան արտ-թերապիայի ճյուղ է: Այն իրենից ներկայացնում է թերապիայի մի տեսակ, որի ժամանակ պարային շարժումների միջոցով ինքնարտահայտումը նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների հաղթահարմանը:

Այս  թերապևտիկ  խմբին  կարող են միանալ բոլոր հետաքրքրված անձինք՝ անկախ մասնագիտությունից և պարային հմտություններից,  բոլոր նրանք, ովքեր ցանկանում են թոթափել լարվածությունը, ազատվել մկանային սեղմակներից, վերականգնել հոգեկան ներդաշնակությունը։

Պարաշարժողական թերապիայի  ընթացքում  կկատարվի `

  • Աշխատանք մարմնի, շարժումների և հույզերի հետ, ճնշված հույզերի և թաքնված կոնֆլիկտների դուրս բերում
  • Ինքնավստահության բարձրացում` առավել դրական կերպարի զարգացման միջոցով
  • Շարժումների և հույզերի միջև կապի հաստատում, սեփական հուզական աշխարհի բացահայտում
  • Սեփական մարմնի` որպես հույզերի արտահայտման միջոցի ուսումնասիրման հնարավորություն, մարմնի գիտակցման խորացում և ընդարձակում
  • Աուտենտիկ շարժումներ և կուտակված էներգիայի դուրս բերում
  • Լարվածության թոթափում, ռելաքսացիոն վարժանքներ

Պարաշարժողական խմբային աշխատանքի նպատակն է օգնել, աջակցել խմբի անդամներին՝ պարի միջոցով ավելի լավ ճանաչել սեփական հույզերն ու մարմինը, վերականգնել խաթարված կապը զգացմունքների և մտքի միջև, խթանել անձնային աճը։

Վարող` կլինիկական հոգեբան  Վերժինե  Տեր-Գասպարյան:

Հանդիպումների քանակը՝ 3 հանդիպում (երկուշաբթի՝ ժամը 17:30, չորեքշաբթի՝ ժամը 17:30, կիրակի՝ ժամը 14:00):

Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ։

Դուք կարող եք մասնակցել մեկ անգամ կամ մասնակից լինել բոլոր  հանդիպումներին:

Մեկ հանդիպման արժեքն է՝ 5000 դրամ:

Բոլոր հանդիպումների համար ամբողջական վճարելու դեպքում՝ 12.000 դրամ։

Հանդիպումներն անցկացվում են պարբերաբար՝ ըստ խմբի համալրման։

Թերապևտիկ խմբին միանալու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:
Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն