ՆԵՐԱԶԴՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Թրեյնինգի նպատակն է՝

1. Բարձրացնել սպասարկման ոլորտում աշխատող կամ վերապատրաստվող անձանց հոգեբանական գիտելիքների տիրապետման մակարդակը:
2. Տեսական գիտելիքներ տրամադրել սպասարկման ոլորտում հաճախորդի հետ աշխատանքի խնդիրների վերաբերյալ
3. Բացահայտել սպասարկման հոգեբանության ազդեցությունը սպասարկման որակի և աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում
4. Ձևավորել մասնագիտական հմտություններ, սովորեցնել օպտիմալ տեխնիկաներ
5. Ներկայացնել սպասարկման ոլորտում աշխատակցի և հաճախորդի համագործակցության ձևերն ու արդյունավետ աշխատանքային եղանակների մոդելները

Թրեյնինգի կառուցվածքը.
1. Տեղեկատվական բլոկ – Ներկայացվում են սպասարկման հոգեբանության ընդհանուր դրույթներն ու սկզբունքները և սպասարկման ընթացքի կազմակերպման ժամանակ դրանց օգտագործման արդյունավետությունը:
2. Հմտությունների ձևավորման բլոկ – Ժամանակակից հոգեբանական ուղղություններում կիրառվող հոգեբանական ներազդման տեխնիկաների ուսուցում և ամրապնդում, ինչպես նաև հաճախորդի հետ աշխատելու կոնստրուկտիվ եղանակների մշակում:

Թրեյնինգի ընթացքում կիրառվում են նեյրոլինգվիստիկ ծրագրավորման և կոգնիտիվ-վարքաբանական տեխնիկաներ:

Թրեյնինգին կարող են մասնակցել սպասարկման ոլորտի հոգեբանությամբ հետաքրքրված անձինք:

Թրեյնինգի հեղինակ և վարող` հոգեբան Էմմա Արզիևա:

Թրեյնինգի տևողությունը՝ 16 ժամ (8 հանդիպում, շաբաթական 2 անգամ` 2 ժամով):

Թրեյնինգի արժեքը` 16.000 դրամ (ուսանողների համար գործում է 20% զեղչ):

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն