«Մարմնակողմնորոշիչ թերապիա» թրեյնինգ

Թրեյնինգի նախնական հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 15:30: 

Այսօր մարմնակողմնորոշիչ թերապիան (ՄԿԹ) շատ տարածված է. այն աշխատանք է մարմնում դրոշմված ապրումների և խնդիրների հետ: Հոգում կատարվող ամեն ինչ հետք է թողնում մարմնում: Կարևոր է սովորել լսել մարմինը, նրանից եկող ազդակները: Մարմինը պահում է այն ամենի հիշողությունը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ՝ ծննդյան պահից մինչ օրս: Մարմնի և հոգու կապը երկկողմանի է:

ՄԿԹ-ի նպատակն է մարմնային դրսևորումների միջոցով ուղիղ կերպով հասնել հոգեկանի խորքերը, խնդրին: ՄԿԹ-ն աշխատում է հուզական և հոգեսոմատիկ խնդիրների, ներքին կոնֆլիկտների հետ, նպաստում մկանային պատյանների քանդմանը:

ՄԿԹ-ի հիմնական խնդիրն է մարմնի հետ աշխատելով՝ վերադարձնել մարդկանց ուրախությունը:

Թրեյնինգի տեսական մասը ներառում է.

  • ՄԿԹ-ի հիմնական դրույթները
  • Ախտորոշումը ՄԿԹ-ում
  • Ռայխի վեգետոթերապիան
  • Լոուենի բիոէներգետիկան
  • Մ. Ֆելդենկրեյսի համակարգային մոտեցումը մարմնին
  • Մ. Ալեքսանդերի տեսությունը
  • Դ. Բոադելլայի բիոսինթեզը
  • Ռոլֆինգ

Թրեյնինգի ընթացքում ձեռք կբերեք հմտություններ աշխատելու՝

  • Բազային հենակետերի հետ (ոտքեր, գոտկատեղ, պարանոց)
  • Գիտակցական վերահսկողության շրջանցման հետ
  • Մկանային պատյանների հետ
  • Շնչառության հետ

Թրեյնինգին կարող են մասնակցել միայն հոգեբանները և հարակից մասնագետները։

Թրեյնինգի հեղինակ և վարող՝ հ.գ.թ., դոցենտ Սյուզան Սարգսյան:

Թրեյնինգի տևողությունը՝ 48 ժամ:
Թրեյնինգի արժեքը՝ 20.000 դրամ (ամիսը), ուսանողների համար՝ 15.000 դրամ (ամիսը):

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն