Մարմնակողմնորոշիչ թերապիան երեխաների հետ

Մարմնակողմնորոշիչ թերապիան այսօր ժամանակակից կիրառական հոգեբանության ամենաարդյունավետ ուղղություններից մեկն է: Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ հոգեբանական աշխատանքը զուգակցվում է մարմնի հետ աշխատանքով։ Այն հատկապես կարևոր է, երբ աշխատանք է տարվում փոքր երեխաների հետ։ Երեխան իր էությամբ ամբողջովին մարմնական է․ եթե երեխան ուրախ է, նրա մարմինը ևս ուրախանում է, մկանները թուլանում են, իսկ բացասական հույզերի կուտակումից նրա մարմինը ևս տխրում է։  Դա դրսևորվում է մկանների լարվածությամբ, երեխան կարող է հարվածել, նրա սիրտն արագանում է, կարող է խանգարվել երեխայի քունը, վատանալ ախորժակը և այլն։ Երեխայի մոտ լարվածություն կարող է առաջանալ ընտանեկան  ծանր մթնոլորտի, ավտորիտար դաստիարակության, ընտանիքում նոր երեխայի լույս աշխարհ գալու, ծնողների կողմից իրեն սիրված չզգալու  հետևանքով և այլն։

Մարմնակողմնորոշիչ թերապիան թույլ է տալիս փոքրիկին ազատվել կուտակված լարվածությունից,  սովորել ավելի լավ հասկանալ իր մարմինը, հետևաբար և հույզերը։

Մարմնակողմնորոշիչ թերապիան շատ արդյունավետ է անվստահ, քաշվող, ինչպես նաև ագրեսիվ, կամակոր երեխաների հետ աշխատանքում։ Չէ որ այդպիսի դրսևորումների հիմքում ընկած են հենց հուզական դժվարությունները։

Մարմնակողմնորոշիչ թերապիան՝ որպես շտկման մեթոդ, ցուցված է նաև այն բոլոր դեպքերում, երբ երեխան հակված է հաճախակի հիվանդանալ, ունի հոգեսոմատիկ որևէ խանգարում կամ ունի հուզական դժվարություններ։ Որքան շուտ սկսեք լուծել այդ խնդիրները, այնքան հեշտ կլինի դրանց հաղթահարումը։

ՄԿԹ ենթադրում է մերսում, որը թուլացնում է մարմինը, ազատում լարվածությունից  և տարբեր մտքերից։ Իհարկե, երեխաների մերսումը տարբերվում է մեծահասակների հետ աշխատանքից և ունի իր առանձնահատկությունները։

ՄԿԹ-ի շրջանակներում իրականացվում են նաև խաղեր, վարժություններ, որոնք հնարավորություն են տալիս ուրախ, անմիջական և ոչ ագրեսիվ ձևով թոթափել լարվածությունը։

Հոգեբանի կարևորագույն խնդիրներից է՝ սովորեցնել ծնողներին և երեխաներին այդ խաղերը, որպեսզի նրանք ինքնուրույն տանը խաղան և կանխարգելեն հնարավոր պրոբլեմները։

Մարմնակողմնորոշիչ թերապիայի այս հանդիպումներին կարող են մասնակցել 3-10 տարեկան երեխաները։

Հանդիպումները կվարի՝ հգթ, դոցենտ  Սյուզան Սարգսյանը: 

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ՝ մեկ, մեկ ու կես ժամ տևողությամբ։

Հանդիպումների քանակը՝ 4 հանդիպում։

Յուրաքանչյուր հանդիպման արժեքը՝  2000 դրամ:                           

Գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն