ԽՈՐՔԱՅԻՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր անձի ներսում կա ինքնազարգացման, ինքնակատարելագործման միտում՝ ծնված օրվանից սկսած: Մարդու հոգեկանը ժառանգաբար ձգտում է ամբողջականացման:

Անգիտակցականի վերլուծությունը բնական, օրգանական գործընթաց է, որի միջոցով բացահայտվում է մեր կախարդական բնությունն ու անհատական ռեսուրսները: Անգիտակցականի վերլուծությունը թույլ կտա հասնել ամբողջականացման և դրանով իսկ բացահայտել ներքին ազատությունը: Թրեյնինգի ընթացքում շեշտը դրվելու է «ես»-ի և ինքնության հարաբերակցության վրա՝ համախմբելով հոգեկանի տարբեր մասերը, այն է՝ «ես», «պերսոնա», «դիմակ», «անիմա», «անիմուս» և այլ արքետիպեր: Թրեյնինգն ունի անձնային աճի բնույթ:

«Անձնային աճ»-ն առաջին հերթին ենթադրում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են՝ «ես-ես հարաբերություններ» (ներքին հոմեոստատիկ վիճակ), «հարաբերություններ ես-ուրիշներ» (հարաբերությունները շրջապատող միջավայրի հետ) և ինքնադրսևորում: Նշված բաղադրիչների զարգացումն էլ իր հերթին բերում է անձնային աճին:

Թրեյնինգի շրջանակներում նախատեսված են տեխնիկաներ՝ վերցված կոգնիտիվ-վարքաբանական, հոգեվերլուծական թերապիայից, նեյրոլեզվաբանական ծրագրավորումից և արտ-թերապիայից: Տեխնիկաները հնարավորություն կտան դուրս բերել ներքին ռեսուրսներ, ստվերային և չգիտակցված խնդիրներ, ինչպես նաև իրականացնել աշխատանք խորքային անգիտակցականի հետ: Նշված գործընթացը, որպես կանոն, ուղեկցվում է ինսայթներով:

Թրեյնինգին կարող են մասնակցել ինչպես հոգեբան-մասնագետները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձինք:

Թրեյնինգի վարող՝ կլինիկական հոգեբան Էմմա Արզիևա:

Թրեյնինգի տևողությունը՝ 2 ամիս (36 ժամ, 16 հանդիպում):

Թրեյնինգի արժեքը՝ 32.000 դրամ, ուսանողների համար գործում է 20% զեղչ:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն