Խմբավարի հմտություններ

Թրեյնինգի նպատակն է՝

  • մասնակիցներին հաղորդել խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունների, տարբեր ձևաչափերի, հնարավորությունների, սահմանափակումների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ,
  • մասնակիցներին տրամադրել գիտելիք խմբային աշխատանքի նախապատրաստման, կազմակերպման և վարման հիմնական սկզբունքների, խմբի զարգացման փուլերի վերաբերյալ,
  • մասնակիցների մոտ ձևավորել խմբային աշխատանքի մեթոդների ու տեխնիկաների կիրառման հմտություններ:

Թրեյնինգի թիրախային խումբը

Այս թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում կամ պատրաստվում են աշխատել փոքր խմբերի հետ` ուսումնական, հոգեշտկողական կամ անձնային զարգացման նպատակով: Թրեյնինգի ընթացքում շոշափվող թեմաների ունիվերսալ բնույթը թույլ կտա այստեղ ձեռք բերված հմտությունները կիրառել պրակտիկ աշխատանքի ամենատարբեր ոլորտներում`

  • կորպորատիվ թրենինգների (soft skills, team-building և այլն),
  • ուսուցողական խմբային աշխատանքների (սեմինարներ, քննարկումներ, ուսումնական թրեյնինգներ),
  • հոգեբանական թրեյնինգների (հոգեշտկողական, զարգացնող, հոգեկանխարգելիչ, անձնային աճի) կազմակերպման և իրականացման համար:

Թրեյնինգի վերջնարդյունքները

Թրեյնինգի ավարտին մասնակիցները ունակ կլինեն.

  1. հասկանալ և տարբերակել հոգեբանական խմբի առանձնահատկությունները և զարգացման փուլերը, խմբային հոգեբանական աշխատանքի տեսակները և դրանց կիրառման նպատակահարմարությունը,
  2. իմանալ խմբային հոգեբանական աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները և պահանջները,
  3. տիրապետել խմբային աշխատանքի մեթոդներին, տեխնիկաներին և ճանաչել դրանց կիրառման հնարավորությունները,
  4. տարբերակել թրեյնինգային խմբի կազմավորման և մասնակիցների ընտրության հիմնական չափանիշները,
  5. կազմել թրեյնինգային ծրագրեր տարբեր հոգեբանական թեմաներով և տարբեր տարիքային խմբերի համար,
  6. վարել թրեյնինգային հանդիպում, անցկացնել թրեյնինգային վարժանքներ,
  7. իրականացնել խմբային քննարկումներ, կիրառել խմբային ուսուցման տեխնիկաներ,
  8. հասկանալ և մեկնաբանել խմբային գործընթացը,
  9. տալ և ստանալ հետադարձ կապ, կիրառել հետադարձ կապը թրենինգում:

Թրեյնինգն ընդգրկում է հետևյալ թեմաները`

 Խմբային հոգեբանական աշխատանքի յուրահատկությունը և տարատեսակները

1.1.Հոգեթերապիայի և կիրառական հոգեբանության խմբային մեթոդների ստեղծման նախապատմությունը:

1.2.Խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները:

1.3.Խմբային հոգեբանական աշխատանքի տարբեր ձևաչափերի (հոգեթերապիա,  ուսուցում, զարգացնող աշխատանք, հոգեշտկողական աշխատանք, խորհրդատվություն) առանձնահատկությունները:

1.4.Խմբային մեթոդների դասակարգումը: Մեթոդներ և տեխնիկաներ:

  1. Թրեյնինգային խմբի զարգացման փուլերը:

2.1.Կողմնորոշման փուլի առանձնահատկությունները:

2.2.Կոնֆրոնտացիայի փուլի առանձնահատկությունները:

2.3.Համագործակցության և ինտեգրացիայի փուլերի առանձնահատկությունները:

2.4.Խմբավարի գործողությունները խմբային դինամիկայի տարբեր փուլերում:

  1. Խմբային աշխատանքի կազմակերպում

3.1. Խմբային աշխատանքի ցուցումներն ու հակացուցումները:

3.2.Թրեյնինգային խմբի կազմավորման չափանիշներ (որակական և քանակական):

3.3.Խմբային աշխատանքի ծրագիրը, նպատակի և նպատակային խմբի սահմանում, թեմաների ընտրություն, ժամանակային սահմանների հաստատում:

3.4.Խմբային հանդիպման կառուցվածքը:

3.5.Վարժանքների և տեխնիկաների ընտրություն:

3.6.Առաջին հանդիպման կառուցվածքը: Խմբի կանոններ: Խմբային նորմեր:

3.7. Վերջին հանդիպման կառուցվածքը: Խմբային աշխատանքի ավարտ:

3.8. Խմբային աշխատանքի էթիկա:

  1. Թրեյնինգային հանդիպումների իրականացում

4.1.Խմբային հանդիպման վարման համար անհրաժեշտ հմտություններ՝ ակտիվ և ռեֆլեքսիվ լսողություն, հարցադրումներ, դիտարկում, կանխատեսում և պլանավորում:

4.2.Խմբային քննարկում՝ նպատակը և առանձնահատկությունները:

4.3.Թրեյնինգային տեխնիկաների իրականացման սկզբունքները:

4.4. Հետադարձ կապը խմբում:

  1. Թրեյնինգային խմբի վարողը

5.1.Խմբավարի հիմնական ֆունկցիաները:

5.2.Խմբավարի մասնագիտական պատրաստվածությունը:

5.4. Խմբավարին անհրաժեշտ անձնային որակները:

Թրեյնինգին կարող են մասնակցել հոգեբանական կամ մանկավարժական կրթություն ունեցող անձինք, հարակից մասնագետներ, այդ մասնագիտությունները ստացող 3-րդ կուրսից բարձր ուսանողներ:  

Թրեյնինգի հեղինակ և վարող` հ.գ.թ.,դոցենտ Լիլիթ Գարգրցյան (ԵՊՀ)։

Լիլիթ Գարգրցյանը ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ է, խմբավար: Ունի շուրջ 12 տարվա թրեյնինգային աշխատանքի փորձ, վարում է անձնային աճի, հմտությունների ձևավորման (soft skills) և ուսուցողական թրեյնինգներ: «Խմբավարի հմտություններ» թրենինգը մշակել և վարում է 2010 թ-ից, թրեյնինգի բովանդակությունը պարբերաբար լրամշակվում է:

Տևողությունը՝ 48 ժամ (24 հանդիպում, 2 ժ. տևողությամբ, կամ 16 հանդիպում, 3 ժամ տևողությամբ)։

Արժեքը՝ 20.000 դրամ (ամիսը), ուսանողներ համար՝ 15.000 դրամ:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն