ԽԱՂԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ

Թրեյնինգի ընդհանուր բովանդակությունը՝

•խաղային լոգոպեդական թերապիայի ընդհանուր տեսական հարցեր
•բանավոր խոսքի խանգարումների շտկմանը նպաստող լոգոպեդական խաղեր /ձայնային, շնչառական, հնչյունահնչութային, բառաքերականական/
•գրավոր խոսքի /գրի և ընթերցանության/ խանգարումների շտկմանը նպաստող լոգոպեդական խաղեր:

Թրեյնինգի նպատակն է մասնակիցներին տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ լոգոպեդական աշխատանքում խաղերի կիրառման վերաբերյալ:

Տեխնիկաներ` դասախոսություն, տեսանյութերի դիտում, գործնական աշխատանք:

Մասնակիցներ` լոգոպեդներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ:

Թրեյնինգի հեղինակ և վարող` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Թրեյնինգի տևողությունը` 2 ժամ, 10 հանդիպում, ընդհանուր՝ 20 ժամ:
Արժեքը` 40.000 դրամ, ուսանողների համար՝ 20% զեղչ:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է  երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն