«Ժամանակակից տղամարդը և կինը` առասպելներում և իրականության մեջ» սեմինարների շարք

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  1. Կոլեկտիվ անգիտակցական, խորհրդանիշներ և նախատիպեր
  2. Առասպելներ և հեքիաթներ, դրանց դրսևորումները մեր կյանքում
  3. Աստվածներն ու աստվածուհիները՝ որպես տղամարդու և կնոջ ներքին կերպարներ
  4. Կանացի մարտավարությունները, վարքային մոդելները, զարգացման ուղիները աստվածուհիների կերպարներում
  5. Հայրերն ու որդիները, մայրերն ու դստրերը նախատիպերում
  6. Կանացիության և սեռականության զարգացումը, Աֆրոդիտեի պատգամը
  7. Ժամանակակից տղամարդկանց կյանքի սցենարները, վարքային դրսևորումները և հարաբերությունների առանձնահատկությունները առասպելներում և կյանքում

Սեմինարների ընթացքում մասնակիցները կկարողանան բացահայտել սեփական առասպելները, կյանքի սցենարները, կիրականացնեն ինքնաճանաչում, հակառակ սեռի և փոխհարաբերությունների ավելի խորը ճանաչում, կբացահայտեն սեփական ներուժը:

Սեմինարների շարքի վարող` հոգեբան,  հոգեթերապևտ, հոգ. գիտ. թեկնածու Մարիա Թևոսյան:

Յուրաքանչյուր սեմինարի տևողությունը` 2 ժամ:

Հանդիպման արժեքն է 2500 դրամ:

Սեմինարների շարքին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

20

Թողնել մեկնաբանություն